ՌԴ-ն Է ստիպել ՀՀ-ին՝ Էրդողանին դիմել Վրաստանի միջոցով, որ չերևա՝ Կրեմլն է սա կազմակերպել․ Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

-Թուրքիայի նախագահը նոր հայտարարություն է արել, որը քննարկվում է Հայաստանում: Նա նշել է, որ Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով փոխանցել է հանդիպման առաջարկ: Մենք հիշում ենք, որ հայ և թուրք պաշտոնյաները հայտարարություններ են արել հարաբերությունները տարբեր ձևաչափերով կարգավորելու պատրաստակամության մասին՝ ընդհուպ երկրների ղեկավարների մակարդակով: Էրդողանն իր վերջին հայտարարության մեջ այսպիսի միտք է արտահայտել. «Տարակուսելի է, որ Փաշինյանը մի կողմից՝ հայտարարում է, որ հայկական կողմը չի քննարկում Նախիջևանի միջանցքի հարցը, մյուս կողմից՝ ցանկանում է հանդիպել ինձ հետ հետ։ Եթե ցանկանում է Թայիփ Էրդողանի հետ հանդիպել, ապա պետք է արդեն հստակ քայլեր ձեռնարկվեն»։ Պարո՛ն Սարոյան, մենք ինչի՞ հետ գործ ունենք:

-Մենք գործ ունենք հետպատերազմյան հիմնական գործընթացի հետ, որը պայմանավորված է Ռուսաստանի և Թուրքիայի՝ Հարավային Կովկասի հետ կապված քաղաքականության հետ. շարունակությունն է, հերթական քայլերն են: Այն պատկերացումները, որ այդ գերտերությունները ունեին՝ կապված այս գործընթացի հետ, ինչ-որ առումով ձգձգվում է, դանդաղ է ընթանում, բայց ամեն դեպքում այն հունով է ընթանում, որով նրանք պլանավորել են, իսկ սա հերթական քայլն է: Մենք երբ որ խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների մասին, առաջին հերթին հասկանում ենք Ադրբեջանի հետ կապված ինչ որ նշվում է, բայց նաև սահմանի բացման հետ կապված, պետք է հասկանալ, որ այդ սահմանը պահվում է ռուսական զորամիավորման միջոցով, և դա, ինչ-որ առումով, ռուս-թուրքական սահման է, և Հայաստանը այստեղ չի կարող ինքնուրույն որևէ բան ձեռնարկել: Եվ այն, ինչ կատարվում է, վերջին մեկուկես տարվա ընթացքում, ռուս-թուրքական համաձայնությունների և հարաբերությունների սերտացման դաշտում կատարվող գործընթաց է: Իհարկե, իրենց համար սպասելի էր, որ այդ գործընթացը մի քիչ ավելի արագացված տեմպերով կընթանար, այս տարի որոշակի ձգձգումներ կան, խրթին հարցեր կան, և փորձում են ամեն դեպքում ինչ-որ տրամաբանության մեջ դրանք ի կատար ածել:

-Ձգձգումն ի՞նչ պատճառ ունի, Հայաստանի դիմադրությո՞ւնն է միջանցք տալու հարցում, այսինքն՝ ռուսներին ու թուրքերին թվում էր, որ ինչ դեմ տան, Հայաստանը պետք է ընդունի՞:

-Այո՛, հենց այդ տրամաբանությունն է գործում, պատերազմը ցույց տվեց, որ իրենք հենց այդպես էլ դիտարկում էին Հարավային Կովկասի գործընթացները, բայց այս տարի որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել՝ Արևմուտքի հարաբերությունների հետ կապված, և դա պայմանավորված է ԱՄՆ վարչակազմի փոփոխությամբ և Բայդենի վարչակազմի գալով, մենք տեսանք ապրիլի 24-ի հետ կապված՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը, որն արդեն իսկ որոշակիորեն ռուս-թուրքական մերձեցման քաղաքականությանը հարվածող քաղաքական գիծ էր: Այն, որ գործընթացները դանդաղել են, առաջին հերթին պայմանավորված է Արևմուտքի ներգրավվածությամբ, վերջին ամիսներին տեսանք նաև Ֆրանսիայի շահագրգռվածությունը և ԱՄՆ-ի ներգրավվածությունը, դեսպանի այցը Սյունիքի մարզ և այլն: Եվ ինչ-որ առումով Իրանի հետ կապված խնդիրներ կան, Իրանն էլ է փորձում դիմադրական ներուժ հաղորդել և ոգևորված չէ ռուս -թուրքական հարաբերությունների մերձեցմամբ:

-Այսինքն՝ կարող ենք ասել, որ Հայաստանն անուղղակիորեն ստացել է Արևմուտքի աջակցությունը:

-Այո՛, անուղղակիորեն՝ դիվանագիտական, քաղաքական աջակցություն: Մենք գիտենք, որ կա ուղղակի կապ Մակրոնի և Պուտինի միջև, նաև Բայդենի և Էրդողանի միջև, և այդ ֆորմատները որոշակիորեն դանդաղեցնում են պրոցեսները և ի շահ Հայաստանի են գործում: Փորձում են անուղղակիորեն կոտրել այն համաձայնությունները, որոնք կայացվել են ստվերում: Բայց տեսնում ենք, որ կամաց-կամաց կյանքի են կոչվում ստվերային համաձայնությունները… Ամեն ինչ արվում է, որ հիմնական խաղացողները չերևան:

-Ինչո՞ւ է Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանը փորձում Էրդողանի հետ խոսել, եթե ՌԴ ԱԳՆ-ն պարզ հայտարարում է, որ պատերազմից հետո հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, և իրենք պատրաստ են աջակցություն ցույց տալ: Ինչո՞ւ Վրաստանի միջոցով անել դա, Հայաստանում սա մեկնաբանվեց որպես դեմարշ ՌԴ ջանքերի նկատմամբ:

-Ոչ մի դեմարշ չկա, հակառակը՝ սա ռուսական ուղեծրում կատարվող գործընթաց է: Ամենաշահագրգիռ կողմերից մեկը Ռուսաստանն է, որպեսզի կոմունիկացիոն ճանապարհները բացվեն, դա Ռուսաստանի և Թուրքիայի փոխլրացնող շահային տիրույթում գտնվող հարց է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան