«Պարգևավճար տալն իմ որոշումն է, ճիշտ որոշում է, ես քննադատություններից չեմ վախենում»․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Այսօր Գյումրու տոնին մասնակցող Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին ու, առհասարակ, պետական համակարգում ծառայողներին պարգևավճարներ տալու թեմային, ասաց․ «Դա եղել է իմ որոշումը, Անկախության 30-ամյակին նվիրված պետական համակարգի բոլոր աշխատակիցները ստանալու են այդ վճարը։ Եվ ես որոշում եմ կայացրել, որ Ազգային ժողովի աշխատակազմը, ինչպես նաև պատգամավորները նույնպես պիտի ստանան Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի հետ կապված վճարումները։ Եվ ես տեսել եմ, որ մեր ընդդիմադիր ընկերները նախ մի պահ հայտարարեցին, որ իրենք բյուջե են վերադարձնելու, հետո հայտարարեցին, որ իրենք ինչ-որ ծախսեր են անելու։

Ես կարող եմ ասել՝ իրենք որ իրենց մեջ փնտրեն, շատ տարբեր գումարներ կարող են գտնել, որ պետք է բյուջե վերադարձնեին շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին։ Իսկ եթե ինչ-որ բան էին ուզում անել, ես վստահ եմ, իրենց մեջ կկարողանան գտնել շատ գումարներ, օրինակ՝ ինչ-որ սահմանամերձ գյուղում դպրոց վերանորոգելու համար։ Եվ սակարկել հերթական անգամ այդ որոշումը, տեղին չեմ համարում»։

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ ինքը քննադատություններից չի վախենում, համարում է, որ ճիշտ որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ թեմայի առնչությամբ Factor.am-ը մեկնաբանություն էր ստացել ԱԺ նախագահի խոսնակից։ Հարցին՝ որքա՞ն գումարով են պարգևատրվել պատգամավորները՝ Ծովինար Խաչատրյանն ասել էր. «Պատգամավորներն աշխատավարձի 75 տոկոսի չափով են պարգևատրում ստացել։ Գումարը փոխանցվել է երեկ, այսօր պետք է որ արդեն իրենց հաշվին լինի»։

Արմիկ Մովսիսյան