Ինչ է տալու ՀԱՊԿ-ի նախագահությունը ՀՀ-ին, երբ որոշում կայացնողը Մոսկվան է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
Բոլորը

Այսօր Դուշանբեում տեղի ունեցած գագաթնաժողովին ՀԱՊԿ-ի նախագահությունը մեկ տարով փոխանցվեց Հայաստանին: Սա ենթադրում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում, ինչպես նաև Կազմակերպության անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհուրդների և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստերը:

Իսկ ինչ է տալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահության ստանձնումը, ըստ քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի, այն որևէ առավելություն չի ապահվելու:

ՀԱՊԿ-ը ամիսներ առաջ մերժել էր Երեւանի դիմումը՝ ադրբեջանական զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերելու առնչությամբ: Հիշեցնենք՝ կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ադրբեջանական զինուժի Հայաստան ներխուժումը որակել էր սահմանային միջադեպ և ընդգծել, որ հայկական կողմի դիմումը չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին:

Զասը նաև խեղաթյուրելով իրականությունը հուլիսի 3-ի իր հայտարարությունում հայտնել էր, որ զոհեր չկան, սակայն, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանին պայմանագրային զինծառայող էր զոհվել թշնամու արձակած կրակոցից:

ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ուշագրավ շեշտադրումներով ելույթ է ունեցել:

«Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը: Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով»,- ասել էր նա:

Փաշինյանն իր ելույթում, ըստ էության, ակնարկում է ՀԱՊԿ-ի անգործությունը Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ֆոնին:

Ռուբեն Մեհրաբյանն ասում է՝ Փաշինյանի բարձրաձայնած խնդիրները լուծում չեն ստանա, եթե անդամ պետությունները չցանկանան:

Ուշագրավ է՝ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում անվտանգություն ապահովող կառույցի նախագահությունը, սակայն, օրակարգում ներառված չեն Հայաստանի տարածքային ամբողջականության խախատման վերավերյալ հարցեր: ՀԱՊԿ-ի օրակարգում Աֆղանստանում տիրող իրավիճակն է:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը, մինչդեռ, Հայաստանի կողմից ՀԱՊԿ նախագահության ստանձման մեջ, այուհանդերձ, տեսնում է որոշ դրական տարրեր: Ըստ նրա՝ Ադրբեջանն իրեն ավելի զուսպ և ավելի հավաք է պահելու այս մեկ տարվա ընթացքում:

Նարեկ Կիրակոսյան