Վերանորոգման աշխատանքներ՝ ԱԺ-ում. առայժմ ծախսվել է մոտ 500 հազար դրամ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները, թեև մեկնարկել են, սակայն առայժմ որոշ պատգամավորներ չեն հասցրել տեղավորվել իրենց աշխատասենյակներում։

Պատճառն այն է, որ այս օրերին ԱԺ-ում բուռն վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Սենյակների մի մասը նորոգվում է բյուջեի հաշվին, որի շրջանակներում միայն հիմնական կոսմետիկ աշխատանքներ են իրականացվում։ Սակայն կան աշխատասենյակներ, որոնք որոշ պատգամավորներ նախընտրել են սեփական միջոցներով վերանորոգել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը։

Որքան գումար է ծախսվել բյուջեի հաշվին իրականացվող նորոգման համար՝ Նարիբեկյանն ասաց. «Քանի որ խորհրդարանում ունենք աշխատակիցներ, որոնք հենց վերանորոգման աշխատանքով են զբաղվում, մենք վերանորոգման աշխատուժի համար առանձին գումար չենք ծախսում։ Միայն նյութերն ենք ձեռք բերում. դեռևս այդ ծախսը երևի թե չի գերազանցում 500 հազար դրամը»։

Նարիբեկյանը հավելեց, որ բացի պատգամավորների սենյակներից՝ նորոգվում են նաև աշխատակազմի աշխատակիցների սենյակները։ Ըստ նրա՝ նորոգումը մինչև տարեվերջ չի ավարտվի, քանի որ աշխատուժը քիչ է։

Մերի Մարտիրոսյան