Ուրախ եմ՝ Քոչարյանն է «Եդինայա Ռոսիայի» գործընկերը․ մեռնող ուժերը իրար գտնում են արագ․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
23.04.2026 | 18:20
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:10
Աղազարյանի կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին // Վթար ավտոբուսի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 18:09
Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր, Ռաֆիկ Հարությունյանը 7-րդն է
23.04.2026 | 17:59
Վրաստանը հեռացվել է OGP-ից՝ ժողովրդավարության հետընթացի պատճառով
23.04.2026 | 17:51
ՌԴ-ն եվրոպական երկրներին մեղադրել է, իբր, «Կալինինգրադի գրավմանը նախապատրաստվելու մեջ»
23.04.2026 | 17:42
Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանի և ընտանիքի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու գործով ուսուցչի արդարացման դատական ակտը
23.04.2026 | 17:41
«Բարսելոնան» հաստատել է, որ Յամալը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
23.04.2026 | 17:36
Մայր Աթոռը դատապարտել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը և ահազանգել նոր սպառնալիքների մասին
23.04.2026 | 17:34
Չգիտեմ` ընդդիմադիր ասելով ինչ նկատի ունեք. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 17:28
Մանկական պոռնոգրաֆիա դիտելու գործով մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն է․

-Պարո՛ն Բաբաջանյան, Հայաստանն անկախության 30-ամյակն է շուտով նշելու։ Անկախության բաղադրիչ է սուվերեն քաղաքական դաշտի գոյությունը, երբ դերակատարները հիմքում դնում են բացառապես պետության շահը։ Ի՞նչ ասել, երբ ՀՀ երկրորդ ուժի հանրահավաքում հայտնվում են օտար՝ ՌԴ-ի դրոշները։ Հենց Ռոբերտ Քոչարյանն է այն ուժի ղեկավարը, որ Պուտինի հենարան «Եդինայա Ռոսիայից» հրավեր է ստանում՝ Մոսկվա մեկնելու, քննարկումների մասնակցելու։ Գյումրիում քաղաքական նոր թրենդ ի հայտ եկավ՝ պաստառների վրայից Պուտինն էր հսկում քաղաքական պայքարը, «Հավերժ միասին» գրությամբ պաստառներ կային։ Ի՞նչ խմբագրումների կարիք եք տեսնում։

-Իհարկե՝ «Եդինայա Ռոսիայի» հրավերը շատ խոսուն է։ Ես կարծում եմ, որ դա մի կուսակցություն է, որն անկումային շրջանում է և առաջիկա ընտրություններում չգիտեմ ինչ հրաշք պետք է տեղի ունենա, որպեսզի կարողանան եղած ձայները ապահովել։ Շատ ուրախ եմ, որ «Եդինայա Ռոսիան» հենց Ռոբերտ Քոչարյանին է դիտարկել իր գործընկեր՝ մեռնող և ապագա չունեցող ուժերն իրար շատ արագ գտնում են և իրար լրացնելու ջանքեր են գործադրում։ Դա ևս խոսում է այն մասին, որ Ռուսաստանում ամբողջությամբ չեն պատկերացնում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, հատկապես՝ վերջին ընտրություններից հետո տեղի ունեցած վերափոխումները, որ անհրաժեշտ է՝ փոխել Հայաստանին մոտենալու անկյունը։ Այն ուժերին, որոնց դուք ընդդիմություն եք կոչում, ես շարունակում եմ նրանց գնահատել որպես պետության դեմ մաֆիզոների, բանդիտների, դավաճանների խմբակ՝ ազգային անվտանգության սպառնալիք։ Որովհետև նրանց բարձրացրած հարցերը, և լռությունը շատ կարևոր հարցերի ժամանակ ուղղակի մի բանի համար են՝ պետությունը ավելի թուլացնել, հասնել մի տեղ, ուր իրենց ռևանշի համար նպաստավոր պայմաններ կլինեն։  Այս հարցում շատ սինխրոն են այդ ուժերն ու մեր թշնամի Ալիևը։

Ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն շատ կարևոր հարցազրույց է տվել, ըստ որի՝ տարածքների փոխանակման առաջարկը ոչ թե համանախագահներինն է, այլ՝ երկրների ղեկավարներինը։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի նախագահը և Ադրբեջանի՝ այն ժամանակվա առաջնորդ Հեյդար Ալիևը կարողացել են միասին գեներացրել են մի առաջարկ, որը վերաբերել է Լաչինի և Մեղրիի փոխանակմանը։ Այդ ճանապարհով Արցախի հարցի կարգավորում են մարդիկ պատկերացրել, և համանախագահները պատրաստ են եղել աջակցել։ Այս հայտարարությանը հերքում մենք չենք լսել։ Իսկ ո՞վ է ասել՝ Ալիևը, որ դրանից հետո անցակետ է դրել Որոտանի մոտ, մի նպատակ չի հետապնդում՝ հնարավորինս թուլացնել Հայաստանը ներսից և ստեղծել մի պայման, որ Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալը կդառնա անհրաժեշտություն՝ ենադրենք, և Քոչարյանի առջև կդրվեն այն համաձայնություննորը, որ ձեռք են բերվել 99 և 2000 թվականին, երբ միջանցքի և տարածքների փոխանակման վերաբերյալ համաձայնությունները Հայաստանը տվել է։

Այդ պարագայում Հայաստանը չի կարողանա խուսափել 20 տարի առաջ տրված համաձայնություններից։ Այսօր ի՞նչ է մտածում Քերի Քավանոյի պնդումների մասին Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ ծպտուն չի հանում՝ հերքում կամ հաստատում տեղի ունեցածը։

-Խոսենք նաև ժողովրդավարության մասին բավական էր մի պատերազմ, և ուղղակի ցնցվեց քաղաքական դաշտը, ոտնատակ տրվեցին իրավական պետության սկզբունքներ` հեղաշրջման կոչեր եղան։ Պարտությունը բարդվեց ժողովրդավարության վրա «Եթե մենք՝ կոռուպցիոներներս, լինեինք իշխանության, չէինք պարտվի»՝ մոտավոր այսպիսի հիմնավորմամբ։ Գլխավոր շտաբը, Կաթողիկոսը վարչապետի հրաժարական պահանջեցին, բայց ներքաղաքական պրոբլեմն ի վերջո ընտրությամբ լուծվեց։ Սեպտեմբերի 15-ին ժողովրդավարության համաշխարհային օրն էր։

Ի՞նչ անել, որ այլևս երբեք անվտանգությունը չհակադրվի ժողովրդավարությանը, որ ժողովրդավարությունը իրապես դրվի պետության զարգացման հիմքում՝ պետական ինստիտուտները զարգանան և աշխատեն, ու որ շատ կարևոր է՝ ժողովրդավարության սատանայացում չգնա։

-Ես կարծում եմ՝ արտաքին ազդեցություններն այնքան մեծ են, որ դրանք մշտապես սպառնալու են մեր երկրի ժողովրդավարական ընթացքին։ Իհարկե՝ դրսից է ներմուծված այդ նարատիվը, որ ժողովրդավարությունն է հանգեցրել այս վիճակին։  Ես հակառակը պիտի ասեմ՝ եթե մեր երկիրը բավական ժողովրդավարական չլիներ, Հայաստան պետությունն այլևս գոյություն չէր ունենա այդ պատերազմից հետո։ Բոլոր նրանք, ովքեր այդպիսի հայտարարություններ են անում, թե իրենք կոռումպացված էին, բայց անվտանգ էինք, չարաչար սխալվում են՝ հայ ժողովուրդն ուղղակի նրանց ողջ չէր թողնի պատերազմի այդպիսի արդյունքից հետ։ Հայ ժողովրդի ընտրությունն էր Նիկոլ Փաշինյանը և պարտությունն էլ ընդունեց որպես իր պարտություն, իր ընտրյալի պարտություն։ Եվ մենք հենց ժողովրդավարության շնորհիվ կարողացանք գնալ այնպիսի քայլերի, որոնք կարող էին կործանարար լինել պետության համար։ Իսկ նրանք, ովքեր մտադրվել էին պատերազմ սանձազերծել և դրա արդյունքում որոշ արկածախնդիրների բերել իշխանության, նպատակ ունեին կործանել Հայաստանը։ Ժողովրդավարությունն էր, որ պահեց Հայաստանը՝ պետություն չպիտի լիներ հիմա։

Մեր ինքնիշխաությունն այսօր մազից է կախված, որն ի դեպ, հնարավորություն է տալիս այսօր միջազգային գործընկերների հետ դեռևս հավասարը հավասարի մակարդակում խոսել, քննարկել Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության հարցերը, Արցախի անվտանգության հարցերը։ Եթե մենք զրկվենք մեր ինքնիշխանությունից և հայտնվենք ենթադրենք՝ Միութենական պետության կազմում, ո՞վ է երաշխավորում, որ մենք այս սահմաններով ենք հայտնվելու այս Միութենական պետության կազմում և մեր սահմանների հաշվին չեն լուծվելու օրինակ՝ ՌԴ-ի շահերից բխող օրվա հարցեր նրա և Թուրքիայի միջև։

Հետևաբար՝ նրանք, ովքեր քայլեր կձեռնարկեն Հայաստանի ինքնիշխանության և անկախության դեմ, պիտի ուղղակի իրավական հետևանքներ լինեն, որովհետև դրանք ոտնձգություն են Հայաստանի Սահմանադրության ամենակարևոր հոդվածների նկատմամբ։ Դա չի կարող քննարկման, սակարկման հարց լինել և սա է Հայաստանի գոյության միակ հնարավորությունը՝ անկախություն, անվտանգություն, ժողովրդավարություն՝ սրանք են Հայաստանի դիմադրողունակությունն ապահովող շերտը, լաստը, որ մեզ հնարավորություն է տալու այս ծանր մարտահրավերներից դուրս գալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան