Տարոն Մարգարյանն ու Կարեն Կարապետյանը կոռուպցիոն գործարք են իրականացրել. Զ. Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին

Լուրեր

13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
Բոլորը

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Գրությունն ամբողջությամբ՝ ստորև:

 

Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազ

Արթուր Դավթյանին

 

19.03.2017թ.

ՀԱՂՈՐԴՈՒՄ  ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հարգելի պարոն Դավթյան,

Երևանի քաղաքապետի պաշտոնը ապօրինի բռնազավթած անձ Տարոն Մարգարյանը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իրենց  պաշտոնական դիրքի չարաշահմամբ և պաշտոնական լիազորությունների գերազանցմամբ իրականացրել են կոռուպցիոն գործարք.

Գործի նկարագրություն

 

Երևանի ավագանին արտահերթ նիստի միջոցով 2017 թվականի հունիսի 16-ին ընդունել է Երևանի ավագանու` Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրելու և օտարման 2017 թվականի ծրագրի 21-Ի N 648-Ն Երևանի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու որոշում: Վերը նշված որոշմամբ նախատեսվում էր «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին նվիրաբերել հողամաս, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 50 միլիոն դոլար: 23 հունիս 2017 թվականին այդ որոշման հիման վրա՝ ՀՀ Կառավարությունը, 762-Ա որոշմամբ հավանություն է  տվել նվիրաբերություն կատարելու գործարքին: Սույն նվիրաբերության գործարքը տեղի է ունեցել օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտմամբ:

2017 թվականի հունիսի 16-ին Երևանի ավագանու` Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրելու և օտարման 2017 թվականի ծրագրի 21-Ի N 648-Ն Երևանի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու Երևան քաղաքի ավագանու 16 հունիսի 2017թ. N 15-Ն որոշումն ուժի մեջ կարող  էր մտել պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

ՀՀ Երևան քաղաքի ավագանու 16 հունիսի 2017թ. N 15-Ն որոշումը դեռ ուժի մեջ չմտած` (ուժի մեջ պետք է մտներ 26.06.2017թ.) ՀՀ կառավարությունը այդ որոշման հիման վրա 23 hունիս 2017թ. կայացրել է  762-Ա որոշումը` ներդրումային ծրագրերին hավանություն տալ, «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելու համաձայնություն տալու մասին:

Նշված գործարքի կատարումը, որի հիմքում  ընկած է նորմատիվ իրավական ակտի օրինական ուժ չստանալու դեպքը՝ օրինական ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտի հիման վրա այլ իրավական ակտի ընդունումը հանդիսանում է քրեորեն հետապնդելի արարք:

Այսպես՝ «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները նախապես տեղեկացվել են իրենց հետաքրքրող հողամասը Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքի օտարման ցանկում ընգրկվելու վերաբերյալ ՀՀ Երևան քաղաքի ավագանու 16 հունիսի 2017թ. N 15-Ն որոշման մասին, որը ընդունվել էր Երևանի ավագանու արտահերթ նիստում: Նախապես տեղեկացված լինելով, նույն օրը՝ 16 հունիսի 2017թ. ՝«Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները դիմում են ներկայացրել քաղաքապետարան՝ խնդրելով նվիրաբերել օտարման ցանկում ընգրկված այդ հողերը իրենց ընկերությանը: Այդ դիմումը անմիջապես հավանության է արժանացել Տարոն Մարգարյանի կողմից՝ ով հանդիսանալով  պաշտոնատար անձ կիրառելով իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը՝  ՀՀ Երևան քաղաքի ավագանու 16 հունիսի 2017թ. N 15-Ն որոշումը դեռ ուժի մեջ չմտած՝ ընդունել է հիմք և դիմել է ՀՀ կառավարությանը հավանութուն տալու նվիրաբերության գործարքին:

Հանցանք կատարելու վերաբերյալ իրավական հիմքերի նկարագրություն

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքի համաձայն՝

1.Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

3.Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

 

«Իրավական ակտերի մասին»   ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝

 

«Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական, գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ կամ անհատական իրավական ակտերի վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ»:

«Իրավական ակտերի մասին»   ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝

 

«Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների մշակման, քննարկման ու ընդունման կարգը սահմանվում է սույն օրենքով «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական հանրաքվեի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»:

 

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի համաձայն`

 

«1. Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը որոշումներ ընդունում են միայն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը նորմատիվ որոշումներն ընդունում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

  1. Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներին, կարգավորող հանձնաժողովների որոշումներին, Հայաստանի Հանրապետության նախարարների հրամաններին, Հայաստանի Հանրապետության մարզպետների ու Երևանի քաղաքապետի որոշումներին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին»:

 

«Իրավական ակտերի մասին»   ՀՀ օրենքի 46րդ հոդվածի համաձայն`

 

«1. Իրավական ակտերն ուժի մեջ կարող են մտնել միայն ընդունումից հետո, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև ընդունման պահից:

  1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում նախատեսված ժամկետներում:
  2. Սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն (իրավական հետևանքներ չեն առաջացնում և իրավահարաբերությունների կարգավորման համար իրավական հիմք չեն)»:

 

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի համաձայն`

 

«1. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

  1. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ»:

 

«Իրավական ակտերի մասին»   ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝

 

«Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը փոփոխող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող և փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող և փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, կամ նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերը կիրառող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են այդ մասին իրազեկել շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

 

«Իրավական ակտերի մասին»   ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի համաձայն՝

 

«Սույն օրենքի համաձայն` իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն»:

 

ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի համաձայն՝

«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»  պատժելի է:

 

ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի համաձայն՝

«Պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին» պատժելի է:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն`

Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

Հիմք ընդունելով այն փաստը, որ Տարոն Մարգարյանը հանդես գալով որպես պաշտոնատար անձ չարաշահել է պաշտոնական դիրքը և գերազանցել պաշտոնական լիազորությունները՝ առանց համապատասխան  նորմատիվ իրավական ակտի (իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտի) կիրառմամբ դիմել է ՀՀ կառավարություն հավանության արժանացնելու նվիրաբերության գործարքը՝ Երևանի սեփականություն հանդիսացող շուրջ 163.2 հա հողը նվիրաբերելու «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, որի  կադաստրային արժեքը կազմում է 4.7 միլիարդ դրամ, իսկ շուկայական արժեքը շուրջ 50 միլիոն դոլար, իսկ Կարեն Կարապետյանը անտեսել է Տարոն Մարգարյանի գործողություններում հանցակազմի առկայությունը՝ իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտի հիման վրա մեկ այլ իրավական ակտի կայացումը

 

 

Պահանջում եմ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով քննարկել սույն հաղորդումը և հարուցել քրեական գործ:

 

Կից ներկայացվում է՝  փաստաթղթեր (13 էջից):

 

Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար