Ալիևը հրահրելու է պատերազմի երկրորդ փուլ․ ՌԴ-ի զորքը կարող է նորից ուշանալ․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ

-Պարո՛ն Բաղդասարյան, արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանի ոստիկանությունը իրանցի վարորդների բեռներն է ստուգում Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված անցակետում։ Ինչո՞ւ է Բաքուն շարունակ թեժ պահում իրադրությունը՝ սադրանքների գնալով։

–Իհարկե՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նպատակները։ Նպատակն է՝ բոլոր հնարավոր միջոցներով թուլացնել Հայաստանը, վերահսկել հայ-իրանական տրանսպորտային ապրանքաշրջանառությունը, տնտեսական կապերը, նաև՝ ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, քայլ առ քայլ իրականություն դարձնել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները և դրանով իսկ նախապատրաստել պատերազմի երկրորդ փուլը։ Այսինքն՝ նրանք չեն թաքցնում դա և դա միանգամայն կանխատեսելի էր։ Անհասկանալի է միայն Հայաստանի իշխանությունների պահվածքը, որովհետև նրանք իհարկե՝ կարող էին կռահել, որ այդպես է լինելու և կարող էին շրջանցիկ ճանապարհը շատ ավելի շուտ կառուցել և այսօր ունենալ համեմատաբար նորմալ ճանապարհ։ Ադրբեջանն այդ դեպքում, հնարավոր է՝ այդպիսի կոշտ քայլերի չգնար, որովհետև դա իմաստ չէր ունենա։

-Եվ հատկապես, որ Ալիևը հասցրեց պատերազմին հաջորդած այս ամիսների ընթացքում Ֆիզուլիում օդանավակայան կառուցել։

-Ոչ միայն դա՝ նույն Ֆիզուլիից Շուշի ճանապարհ են կառուցում, շինարարություններ են անում Մատաղիսում, և այլն։ Այսինքն՝ հասկանալի է, որ տնտեսական հզորությունները համեմատելի չեն, բայց ՀՀ իշխանությունները կարող էին միջոցներ գտնել և այդ շատ կարևոր ռազմավարական հարցը լուծել։

-Երբ ասում եք, որ Ադրբեջանը պատերազմր երկրորդ փուլն է նախապատրաստում, ենթադրելի է՝ նկատի ունեք նաև այն, որ Խոզնավար-Սոթք հատվածների բարձունքներում է տեղակայվել և հսկում է ՀՀ կարևոր, ռազմակավարական տարածքներ։ Դու կասկածի տակ եք դնում այն «խաղաղասիրական» կոչերին, որ գալիս են Ադրբեջանից։

-Ես խաղաղասիրական կոչեր չեմ լսել։ Ես լսել եմ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը բաց տեքստով, որ մենք նախապատրաստվում ենք պատերազմի երկրորդ փուլին։

-Դրան զուգահեռ Ալիևը հայտարարում է, թե Հայաստանին խաղաղության համաձայնագիր է առաջարկում կնքել։

-Խաղաղության համաձայնագիրը հենց պատերազմի երկրորդ փուլի նախապատրաստման մասին է ասում։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունում խոսք կա նաև փախստականների վերադարձի մասին։ Ալիևը հայտարարեց, որ իրենք վերադառնալու են և՛ Վարդենիս, և՛ Արարատ, և՛ Սյունիք, որտեղ մինչև 1988 թվականը ադրբեջանցիներ էին բնակվում։ Նա ասաց՝ եթե պայմանավորվել ենք փախստականների վերադարձի մասին, ուրեմն՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան այնտեղ։ Հաջորդ հարցը պետք է բնականաբար լինի այն, որ նրանց անվտանգությունը պետք է ապահովվի, Ադրբեջանը իրավունք ստանա ունենալու ներքին զորքեր, որ այդ բնակչության անվտանգությունն ապահովվի, և բնականաբար՝ բախումներ կլինեն և նոր պատերազմի լեգիտիմի հիմք կստեղծվի Ադրբեջանի ձեռքին։ Ադրբեջանը չի թաքցում, որ դա է իր նպատակը։

-Ալիևն զբաղված չէ՞ ներքաղաքական պոպուլիզմով, և նրա այս հայտարարությունները զուտ ներքաղաքական սպառնման համա՞ր չեն։ Դուք կարծում եք՝ Ալիևը ներխուժելու է ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք, որն ըստ համաձայնագրերի՝ նաև ռուսակա՞ն պաշտպանությանն է տրված։

-Բնականաբար՝ չեմ բացառում, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը եռակողմ էր և փախստականների վերադարձի մասին կետ կա, որը նաև ՌԴ-ն է ստորագրել։ Ադրբեջանը հրահրելու է պատերազմի երկրորդ փուլ, ՌԴ-ն կարող է թույլ տալ կամ թույլ չտալ, կարող է ռուսական զորքը մի քանի ամիս ուշանալ, ի վերջո՝ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական զորքը մի քանի ամիս է՝ ՀՀ-ի տարածքում է, իսկ ՌԴ-ի դիրքորոշումն  այն է՝ դեռ պիտի պարզվի՝ դա ՀՀ-ի տարածք է, թե՝ ոչ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան