ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անվանել է մարդկության ամենամեծ թշնամուն

Լուրեր

11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ն կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհի բոլոր երկրները պետք է դադարեցնեն ռազմական հակամարտությունները և կենտրոնանան ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի վրա: Այդ մասին Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի բացման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գրում է korrespondent-ը:

«Մենք հանդիպում ենք մեծ մարտահրավերների և պառակտումների, հակամարտությունների և կլիմայի փոփոխության, աղքատության և անհավասարության վատթարացման պահին: Համաճարակը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքերին, կենսապայմաններին և ապագային: Այս մարտահրավերներն ավելի են սրվում մեր աշխարհին սպառնացող հարուստների և աղքատների միջև պառակտմամբ», – հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով ՝ առկա բոլոր մարտահրավերներն ու պառակտումները գեներացվում են մարդկանց կողմից, և դրանք կարող են հաղթահարվել, եթե համաշխարհային հանրությունը միավորվի:

«Անհրաժեշտ է ակտիվացնել պատվաստմանն ուղղված ջանքերը և արձագանքել կլիմայական փոփոխություններին։ Միմյանց հանդեպ պատերազմներին պետք է վերջ դրվի»,- հավելել է Գուտերեշը:

Տաթև Ֆռանգյան