Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը
Հասարակություն
14.09.2021 | 22:062021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Նախաքննությունը շարունակվում է: