ՌԴ-ի ու Իրանի վրա ճնշում գործադրելով՝ Ադրբեջանը ցանկանում է Լաչինի միջանցքն իր վերահսկողության տակ վերցնել

Լուրեր

18.05.2024 | 16:17
Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
18.05.2024 | 15:55
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր
18.05.2024 | 15:40
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
18.05.2024 | 15:25
2800 ԱՄՆ դոլարով հրազեններ էր գնել․ ոստիկանության բացահայտումը
18.05.2024 | 15:10
Ֆիշինգը՝ ձեր հարազատի ձայնային հաղորդագրությամբ․ թիրախում են նաև զինծառայողների հարազատները
18.05.2024 | 14:51
Քաղաքական ուժերը ցանկանում են՝ ես լինեմ վարչապետի թեկնածու, որոշում դեռ չկա. Տավուշի թեմի առաջնորդ
18.05.2024 | 14:41
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից. կա զոհ և տուժած
18.05.2024 | 14:26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և 6 մարզում
18.05.2024 | 14:05
Նավթի գներն աճել են
18.05.2024 | 13:49
Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
18.05.2024 | 13:40
Ստրասբուրգում Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ
18.05.2024 | 13:33
Երևանի թանգարանները ցուցահանդեսներով, համերգներով ու շնորհանդեսներով կտոնեն «Թանգարանային գիշերը»
18.05.2024 | 13:16
Փարիզի փոխքաղաքապետը հյուրընկալել է Երևանի ավագանու պատվիրակությանը
18.05.2024 | 12:51
Ճանապարհը կառուցենք՝ անվտանգություն կլինի. Գնել Սանոսյանն այցելել է Կիրանց
18.05.2024 | 12:44
Երևանում անցկացվող «Մեկ վազք» միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի հիմնական նպատակը Բերձորի (Լաչին) միջանցքն իր վերահսկողության տակ վերցնելը կամ այնտեղ անցակետ տեղադրելն է։ Հենց այս պատճառով էլ ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհին անցակետ է տեղադրել ու հարկում է իրանական տրանսպորտային միջոցները։ Այսպիսի եզրահանգման կարելի է գալ՝ ուսումնասիրելով ադրբեջանական մամուլի հրապարկումներն ու փորձագետների արձագանքը։

Մասնավորապես, Թուրան գործակալության հետ զրույցում Atlas հետազոտական կետրոնի ղեկավար Էլհան Շաինօղլուն ասել է, որ օգոստոսի 11-ին Բաքվում Իրանի դեսպանին ու օրերս էլ ՌԴ պաշտպանության նախարարությանն ուղղված բողոքներն արդյունք չեն տվել։ Ըստ փորձագետի՝ այս դեպքում Ադրբեջանը պետք է որոշում կայանցնի։

«Առաջին քայլը պետք է լինի Իրանի հետ հարաբերությունների մակարդակի իջեցումը։ Մենք Ռուսաստանին ու Իրանին պաշտոնական մակարդակում անվանում ենք գործընկերներ, սակայն Ռուսաստանի ու Իրանի սադրանքների արդյունքում անհրաժեշտ կլինի այդ մակարդակն իջեցնել բարիդրացիական հարաբերությունների»,- ասել է Շաինօղլուն։

Նա նաև նշել է, որ պետք է պատժամիջոցներ սահմանել ընկերությունների ու նրանց ղեկավարների նկատմամբ, որոնք անօրինական կհատեն «Ադրբեջանի սահմանը»։

Շաինօղլուն նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է հսկողության տակ վերցնել, քանի որ նույնիսկ եթե իրանական բեռները կանգնեցվեն, այլ երկրներից բեռներն անցնելու են։ Փորձագետի կարծիքով՝ այդ հարցը արդեն որպես պահանջ պետք է բարձրացվի Ռուսաստանի առջև։

Լրատվամիջոցի հետ զրույցում էլ Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր, պաշտպանության, անվտանգության ու կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Այդին Միրզազադեն ասել է, որ «չեն պատրաստվում աչք փակել ու գնալ փոխզիջումների»։

«Այս հարցում մենք որոշակի քայլեր ենք ակնկալում Ռուսաստանի կողմից։ Միաժամանակ աշխատանք է տարվում իրանական կողմի հետ»,- ասել է պատգամավորը։

Նա նաև նշել է, որ Գորիս-Կապան ճանապարհին անցակետի ստեղծումն ու մեքենաների ստուգումն Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։

Кавказский Узел-ի հետ զրույցում Ադրեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական-վերլուծական վարչության նախկին աշխատակից Ազադ Իսազադեն կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի ինքնիշխան շահերի ապահովման համար ճանապարհին պետք է սահմանապահ ու մաքսային վերահսկողություն իրականացվի ադրբեջանական գերատեսչությունների կողմից։
Ըստ նրա՝ Ադրբեջանը միակողմանիոերն կարող է վերահսկողություն սահմանել Լաչինի միջանցքի վրա։

«Ռազմական ու տեխնիական տեսակետից դա խնդիր չէ։ Այլ է հարցի քաղաքական կողմը։ Սակայն կարծում են, որ եթե Ադրբեջանը պաշտոնապես Ռուսաստանի առջև այդ հարցը դնում է, ապա նախապես հաշվարկել է բոլոր հնարավոր հետևանքները»,-ասել է Իսազադեն։

Ռազմական փորձագետը պնդել է, թե, ինր, Լաչինի միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության սահմանումը հայկական բնակչության շահերին չի վնասի։

Ադրբեջանի եվրոպական ինտեգրման ազգային հասարակական կոմիտեի անդամ Թողրուլ Ջուվարլին էլ լրատվամիջոցին ասել է, որ Ադրբեջանի հաջորդ քայլը կարող է լինել Լաչինի միջանցքով անցնող բեռների վերահսկողության հարցը։

Հատկանշանական է, որ ադրբեջանական կողմը մոռանում է այն մասին, որ նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքն ապահովելու է Արցախի ու Հայաստանի կապը՝մնալով ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ։ Ադրբեջանն էլ երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը։ Ըստ փաստաթղթի Ադրբեջանը որևէ կերպ չի կարող հսկողություն սահմանել միջանցքի նկատմամբ։

Էմմա Չոբանյան