Վե՛րջ տվեք մարդկանց թմրեցնելուն՝ ասելով, թե ՌԴ-ն չի գնա ԼՂ-ից, հայերն էլ չեն լքի․ Բենիամին Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ

-Պարո՛ն Պողոսյան, ՀՀ-ի քաղաքական շրջանակներում այդպես էլ պատասխան չի ստանում հետևյալ հարցը՝ եթե մեկ օր ՌԴ-ն Արցախում ռազմական ներկայությունից ավելի՛ խոշոր օգուտ ստանա և ուժերը դուրս բերի Արցախից, ո՞րն է լինելու ՀՀ-ի ծրագիրը։ Սովորաբար պատասխանում են՝ ռուսները չե՛ն հեռանա։ Ո՞րն է Ձեր տեսակետը։

–Եթե ռուսները գնացին, այստեղ միայն Արցախի խնդիրը չէ։ Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե ռուսները գնացին Հայաստանից։ Երբ ադրբեջանցիները որևէ գյուղի ուղղությամբ են կրակում ՀՀ տարածքում՝ Երասխից մինչև Խոզնավար, մենք խնդրում ենք ռուսներին, ասելով՝ «Բերե՛ք ձեր սահմանապահ զորքերը», ռուսները գալիս են, վրան են դնում, ցցում են ռուսական դրոշ և մենք մեզ հույս ենք տալիս, որ եթե ռուսական դրոշ կա, ադրբեջանցիները չեն կրակի կամ կամ քիչ կկրակեն։ Եվ մենք որպես ընկալվում ենք որպես տարածաշրջանում ոչնչի ունակ չեղող պետություն, որն ընդամենը տարբեր պետությունների դռներ է ծեծում։ Հիմա մի մասն էլ ասում է՝ հրաժեշտ տանք ՌԴ-ին, որովհետև նա մեզ դավաճանեց, Արցախի կորուստը նաև ՌԴ-ով էր պայմանավորված, հիմա եկեք ծեծենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դուռը, ասենք՝ դուք ձեր զորքերով եկեք ու կանգնեք սահմանին, և եթե ռուսներից ադրբեջանցիներն այնքան են վախենում, որ առաջ չեն գալիս, ընդամենը կրակում են, ենթադրաբար՝ ֆրանսիացիներից կամ ամերիկացիներից այնքան կվախենան, որ չեն էլ կրակի։ 

Եթե մեր նպատակը դա է՝ ընկալվենք որպես պետությունը, որը ոչնչի ընդունակ չէ, պարզապես տարբեր դռներ է ծեծում, ասում է՝ եկեք մեզ պաշտպանեք, դա տարօրինակ նպատակ է։ Ամբողջ պրոբլեմն այն է, որ նույնիսկ որպես նպատակ դա ձևակերպված չէ։ Ես որևէ տեղ չեմ տեսել որպես նպատակ ձևակերպված, որ ՀՀ նպատակն է՝ ռուսական զորքերը շարունակեն Արցախում մնալ ընդմիշտ, և երկրորդ՝ մենք կարծում ենք, որ քանի ռուսական զորքերն այնտեղ կան, մենք կարծում ենք՝ այնտեղ հայ բնակչություն կմնա։ 

Մեր քաղաքական վերնախավը՝ իշխանությունը և ընդդիմությունը, գոնե այսքան տառապանքներից հետո, որ մեր ժողովուրդը կրել է այս 30 տարում, նրա հետ անկեղծ կլինի։ 2020-ին ոչ միայն սթրես էր, այլև ողբերգություն՝ ոչ միայն մարդկային, այլև հայրենիքի, և առնվազն պետք է մարդկանց հետ անկեղծ լինել, պետք չէ՛ մարդկանց հույս տալ, որ ՌԴ-ի զորքերը չեն գնա, հայերը չեն լքի Արցախը, տեսե՛ք՝ տներ ենք սարքում։ Պետք է վերջ տալ այս խոսակցություններով մարդկանց թմրեցնելուն, պետք է ազնիվ լինել և ասել, որ այլևս ոչինչ անել չենք կարող՝ Արցախում կմնան միայն այն հայերը, որոնք գնալու հնարավորություն չունեն, իսկ եթե ՌԴ-ն գնա՝ Աստված գիտի․․․ Արցախում հայ չի մնա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան