Ասում ենք՝ Էյվազլի, Չայզամի․ երբվանից այդ տարածքը դարձավ ադրբեջանական․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
Բոլորը

«Անհասկանալի պայմանավորվածությունների արդյունքում, նույնիսկ նոյեմբերի 9-ի ամոթալի կապիտուլյացիայից հետո մենք շարունակում ենք կորուստներ կրել։ Ադրբեջանցիք գրավեցին Խծաբերդն ու Հին Թաղերը, հայտնվեցին Որոտանում ու Շուռնուխում։ Ասում եք․ սահմաններն ենք ճշտում։ Չէր լինի՞ ճշտեիք հետո հետ քաշեիք զորքը։ Հետ քաշելուց հետք էլ ի՞նչ ճշտում։ Դա ճշտում չէ, դա նահանջ է»,-ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Չբավարարվելով ձեռք բերածով ադրբեջանցիք ներխուժեցին Սև Լիճ ու Ներքին Շորժա, գնդակոծում են Երասխը։ Սահմաններն անառիկ պահելու մեր պատմական իրավունքներին տեր կանգնելու փոխարեն  իշախանության ներկայացուցիչներն օգտագործում են մեր տեղանունների թուրքերեն անունները՝ Էյվազլի, Չայզամի․․․ Հետո դա արդարացնում են,  թե բա «վարչապետն այդ անուններն է օգտագործել, որ ցույց տա, որ ադրբեջանցիք իրենց տարածքում են սահման փակել»։ Այդ երբվանի՞ց այդ տարածքները ձեզ համար դարձան ադրբեջանական։ Չէ որ այս նույն իշխանություններ էր քննարկում Արաքսավանի հատակագիծը և հայտարարում Հարավային ճանապարհի կառուցման մեկնարկը, որը հնարավորություն էր տալիս Կապանից հասնել Հադրութ։ Այդ ի՞նչ եղավ ձեզ հետ, որ այդքան շուտ փոխեցիք ձեր քաղաքականությունը։

Որպեսզի մոռացության տան պարտությունը, փորձում են ներկայացնել, թե պարտությունից հետո նոր հնարավորություններ են բացվել… Փորձում եք մարդկանց համոզել, թե լավ կապրեք, խաղաղության դարաշրջան է բացվել… Լավ ապրելու խոստումով մի փորձեք պարտությունը քողարկել երկար սպասված խաղաղության ու բարեկեցության խոստումներով, դրանով իսկ թաղելով կորցրածը ետ բերելու ու ազգային արժանապատվություն վերականգնելու ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու հույսերը։

Որպեսզի հույսը վերջնականապես թաղեք, ասում եք․ «կարո՞ղ եք հիմա իրավիճակը փոխել»։ Նույնիսկ եթե այսօր դա դեռ հնարավոր չէ, կարճաժամկետ դիվիդենտների խաթր, ձեր հայտարարություններով ու շարունակական զիջումներով, մի՛ սպանեք ապագայի հույսը»,- նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: