«Հարսուփեսայի քվեարկությունը` թատերական էպիզոդ Պուտին–պապայի համար». «Փաստ»

Լուրեր

13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ողջ համացանցի հայկական տիրույթում մի քանի լուսանկարներ էին պտտվում ՌԴ նախագահի ընտրությունների վերաբերյալ: Ռուսաստանի նախագահ էին ընտրում նաև Հայաստանում ապրող ՌԴ քաղաքացիները: Ընտրողները շատ էին: Արդյունքում դեսպանատան դիմաց այդ ընտրողների հերթեր էին գոյացել: Հերթեր էին նաև Գյումրու համապատասխան ընտրատեղամասի դիմաց:

Ֆեյսբուքահայությունը երեկ անխնա տարածում էր լուսանկարը՝ մակագրելով այն ամենատարբեր արտահայտություններով, իսկ այդ նկարների տակ արված մեկնաբանությունները լրիվ այլ «օպերայի» թեմա են:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ անընդունելի է համարում այդպիսի որակումները մարդկանց ու հերթերի մասին: «Մարդիկ չեն կարողանում Հայաստանում ապրել և լքում են իրենց հայրենիքը: Հայաստանում ապրելու համար անհնարին պայմաններ են ստեղծված, և ինչպես գիտեք՝ Հայաստանից հեռացածների մեծ մասը տեղափոխվում է Ռուսաստան:

Մենք գիտենք, որ Ռուսաստանը պարբերաբար հայերին տեռորի է ենթարկում: Ռուսաստանի իշխանությունները մեկ ասում են, որ մեր վարորդական իրավունքը այնտեղ չի անցնում, մեկ այլ կերպ սահմանափակում են իրավունքները:

Այդ հերթերը գոյացել են այն պատճառով, որ իրենք պետք է Պուտին–պապային ցույց տան, որ նրանք սիրում են նրան և խոնարհաբար ընտրում: Կարելի էր քննադատել սա, բայց ոչ այդ որակումներով»,– նշեց մեր զրուցակիցը:

Իրավապաշտպանը անդրադառնալով նաև ՌԴ քաղաքացիություն ունեցող, բայց մշտապես Հայաստանում բնակվող քաղաքացիներին ասաց. «Ես ոչ մի բան չեմ արդարացնում: Մարդիկ ապրում են չքավորության պայմաններում: Հետո ինչ, որ նրանք ՌԴ քաղաքացի են դարձել ու եկել այստեղ: Կյանքն է այդպիսին: Կարծո՞ւմ եք՝ իրենք շատ էին ուզում այդպես ապրեի՞ն, բայց ինչ արած: Այս իշխանությունը ոչ մի հնարավորություն չի տալիս, որ մարդիկ ապրեն, ուղղակի խեղդում է մարդուն, ստիպողաբար հանում է մարդկանց: Իշխանությունն ամեն ինչ անում է, որ Հայաստանը լքեն: Մենք չենք տեսնում որևէ մի քայլ, որ քաղաքացու համար նպաստավոր լինի, և քաղաքացին շարունակի այստեղ ապրել: Այդ սահմանափակումները, թանկացումները, չնչին աշխատավարձները: Ես ինչպե՞ս մեղադրեմ, որ նա Ռուսաստանում թոշակ է ստանում և գալիս այստեղ ապրում»,– նկատեց նա:

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև ՌԴ նախագահ ընտրող հարսնացուին՝ նշելով, թե դա արվել է մեր իշխանությունների ցուցումով, որպեսզի Վլադիմիր Պուտինը զվարճանա և հիանա, որ նորապսակներն իր համար, թողած իրենց ամուսնական վայելքը, գնում են իրեն ձայն տալու:

«Պատկերացնում եք՝ ի՞նչ աստիճանի է Ռուսաստանի իշխանությունների ազդեցությունը Հայաստանում, ի՞նչ խորությամբ, որ արդեն մտել են ընտանիքներ: Վստահ եմ, որ նրանց ցուցում են տվել, ոչ մեկի մտքով չէր անցնի: Ո՞վ է Պուտինը մեր երկրի համար: Թող գնան այս իշխանությունները առավոտից իրիկուն նրա համար ձայն տան, որովհետև Պուտինի «թրի տակով» են անցել: Իրենց գործն է՝ մենք ենք տուժում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: