Ովքեր են Ջավախքում պայքարում քաղաքապետի պաշտոնի համար

Լուրեր

11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
Բոլորը

Վրաստանի ամբողջ տարածքում հոկտեմբերի 2-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արդեն ավարտվել է քաղաքապետերի թեկնածուների գրանցումը: Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Ջավախքում քաղաքապետի 6 թեկնածու կա, որոնցից 3 պայքարելու են Ախալքալաքի մունիցիպալիտետի, 3-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնի համար:

Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու առաջադրվել է 3 կուսակցության կողմից՝

Համար 2 — Արսեն Կարապետյան – «Եվրոպական Վրաստան»
Համար 5 — Մելիք Ռայիսյան – «Միացյալ ազգային շարժում»
Համար 41 — Մելքոն Մակարյան – «Վրացական երազանք»

Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու առաջադրվել է 2 կուսակցության և 1 նախաձեռնող խմբի կողմից՝

Համար 5 — Ավագ Բդոյան – «Միացյալ ազգային շարժում»
Համար 41 — Անիվարդ Մոսոյան – «Վրացական երազանք»
Համար 51 — Սուրեն Մոսոյան – նախաձեռնող խումբ – Կարեն Թարզյան, Արտուշ Վարդանյան, Վաղարշակ Խանոյան, Յուրիկ Հարությունյան, Ռաֆիկ Տիտիրյան