Հակատանկային 4-ական, կասետային 50 հրթիռ, 5 ավիառումբ է վնասազերծվել. ԱԻՊԾ

Լուրեր

15.11.2026 | 17:10
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

2021 թվականի սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 924 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են հրդեհների մասին ստացված հաղորդումները. տեղեկացնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 13 ելք: Հրդեհի 5 դեպք գրանցվել է Մարտակերտի շրջանում, այրվել է անասնաֆերմա և չոր խոտածածկ տարածք, 3-ը՝ Մարտունու շրջանում, Ասկերանում հրդեհ է բռնկվել աղբանոցում: Ստեփանակերտում արձանագրված թվով 5 հրդեհներից մեկը բռնկվել է Բաղրամյան փողոցի հարակից տարածքում՝ այրվել են չոր խոտածածկ տարածք, ծառեր և թփուտներ:

Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ գրանցվել է 1 հաղորդում: Տուժել է 3 քաղաքացի: Փրկարարները բժիշկների և ոստիկանության ծառայողների օգնությամբ՝ վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություն: Նրանց առողջական վիճակը բավարար է:

Շաբաթվա ընթացքում ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը, ռուսական խաղաղապահ զորակազմի սակրավորները, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը և The Halo Trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունն Արցախի Հանրապետության տարածքում իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ: Յոթ օրվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորների կողմից ականազերծվել է 4 հա տարածք, վնասազերծվել՝ հակատանկային 4 ական, կասետային 50 հրթիռ, 5 ավիառումբ, նռնականետի ՊԳ-7 տիպի 13 նռնակ:

Նշված ժամանակահատվածում 911 ահազանգման կենտրոնում ստացվել է տեխնածին բնույթի 40, սոցիալ-կենցաղային 36 կանչ և գրանցվել՝ տարերային 5 պատահար: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարաքներում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փրկարարները կատարել են 5 ելք: Զինադադարից հետո` հայտնաբերվել և տարհանել է ընդհանուր 1663 աճյուն: Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում: