Առողջապահության նախարարը մարզերում հանդիպել է առաջնային օղակի բժիշկների հետ

Լուրեր

13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
Բոլորը

Անցած շաբաթ մեկնարկել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հանդիպումներն առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկների հետ։ Առաջին այցերը եղել են Շիրակի և Վայոց ձորի մարզեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այդ հանդիպումների ընթացքում նախարարն ընդգծել է, որ առաջնային օղակի բժիշկներն են ավելի ակտիվ շփումներ ունենում բնակչության հետ։ Հետևաբար, նրանց միջոցով նախարարությունը հանրությանը պետք է ծանոթացնի ոլորտում իրականացվող ծրագերին ու բարեփոխումներին։ Այցերի մյուս նպատակը բժիշկների հետ առաջնային օղակի բարելավման տեսլականի քննարկումն է։

Բժիշկների փոքր խմբերի հետ հանդիպումները կընթանան մինչև ուշ աշուն։ Այնուհետև Երևանում կկազմակերպվի առաջնային օղակի բժիշկների հանրապետական հավաք, որտեղ և կընդունվի առողջության առաջնային պահպանման օղակի զարգացման ծրագիրը։

Այս շաբաթ նախատեսվում է նախարարի այցերը Կոտայքի և Սյունիքի մարզեր։ Մարտի 21-ին Լևոն Ալթունյանը կլինի Կոտայքի, իսկ 23-ին` Սյունիքի մարզերում։ Հանդիպումները կկայանան Աբովյանում, Հրազդանում, Սիսիանում և Գորիսում։

Մարտի վերջին շաբաթվա ընթացքում` 28-ին և 30-ին նախարարը կայցելի Լոռու և Արմավիրի մարզեր։

Հանդիպումների ժամանակացույցում նշված են նաև մասնակից բժիշկների ծանրաբեռնավածությունն ու աշխատանքային փորձը։