Նոր նշանակում կառավարությունում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Անդրեյ Սիմոնյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնից. այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Անդրեյ Սիմոնյանը նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ: