Հարկադիր պատվաստումից կխուսափեն հղիներն ու բարձր պաշտոնյաները․ ո՞ր տարբերակը կընտրեն մյուս աշխատողները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
Բոլորը

Կա՛մ պատվաստվում եք, կա՛մ երկու շաբաթը մեկ հանձնում կորոնավիրուսի թեստ, որի բացասական լինելու դեպքում միայն կարող եք շարունակել գնալ աշխատանքի։ Այս պահանջը գործելու է հոկտեմբերի 1-ից․ կանոնը չի վերաբերում միայն հղիներին և հակացուցումներ ունեցողներին։

Կառավարության այս շաբաթվա նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ եթե մարդիկ հրաժարվեն ենթարկվել իրավական նոր կարգավորման պահանջներին, կլինեն հետևանքներ։

«Հետևանքն աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու, և հաջորդիվ, իհարկե, տվյալ կազմակերպությունը որոշակի տույժ-տուգանքներ կկրի կանոնները չպահելու համար։ Եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի որոշակի ժամկետում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը», – ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Մինչ այս, նման մտադրություն կար միայն հանրային սննդի, հանրակրթության և նմանատիպ ոլորտների աշխատակիցների մասով։ Սակայն կորոնավիրուսի նոր ալիքը պատասխանատուներին ստիպել է խստացնել առաջադրվող կանոնները։ Ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը սա կապում է «դելտա» շտամի տարածման հետ։

«Քանի որ «դելտա» ենթատեսակն ավելի վարակիչ է, այսինքն՝ ավելի մեծ թվով մարդիկ միանգամից կարող են հիվանդանալ և ունենալ ինտենսիվ թերապիայից օգտվելու կարիք, և եթե դա տեղի է ունենում, հիվանդանոցները ծանրաբեռնվում են, դա ոչ միայն իրենց առողջության խնդիրն է, այլ նաև այն մարդկանց, որոնք այլ առողջական խնդիրներ ունեն, կարող են զրկվել այդ ինտենսիվ ծառայությունը ստանալուց»,- բացատրում է Պետրոսյանը։

ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը ցավով է արձանագրում, որ պատվաստումների հարցում չհաջողվեց ձևավորել հանրային վստահություն, և հիմա իշխանությունը ստիպված է դիմել հարկադրանքի մեթոդների։ Ինչ վերաբերում է նման ծավալով պատվաստումներ ու թեստավորումներ անելուն, Մելիք-Նուբարյանը պնդում է, որ եղած ռեսուրսներով դա հնարավոր է։

«Մենք ունենք 38 պոլիկլինիկա ու ևս 241 գյուղական ամբուլատորիա, և եթե համապատասխան բազմապատկումները կատարենք, ապա կտեսնենք, որ մոտ 4 շաբաթում 440 հազարից ավելի մարդու կարելի է սպասարկել»,- բացատրում է Մելիք-Նուբարյանը։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին պատվաստումներից անցել է արդեն 6 ամիս։ Պատվաստման առաջին դեղաչափն արդեն ստացել է շուրջ 200 հազար մարդ։ Ավելի քան 100 հազար մարդ ստացել է նաև երկրորդ դեղաչափը և համարվում է ամբողջությամբ պատվաստված։

Այդուհանդերձ, այս ցուցանիշով անգամներով զիջում ենք հարևան բոլոր երկրներին։ Նաև այս պատճառով ԵՄ-ն Հայաստանը հեռացրել է համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան