Փարիզում սկսվել է 2015-ի ահաբեկչական հարձակումների շուրջ դատավարությունը

Լուրեր

11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
Բոլորը

Փարիզում չորեքշաբթի օրը սկսվել է 2015 թվականի ահաբեկչական հարձակումների մեջ մեղադրվողների դատավարությունը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

6 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվում հեռակա կարգով: Ըստ հաղորդագրությունների, վեցից հինգը սպանվել են Իրաքում եւ Սիրիայում:

Հիշեցնենք, որ Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման ինն ահաբեկիչներ, որոնց մեծ մասը` Ֆրանսիայից ու Բելգիայից, այդ օրը հարձակումներ էին իրականացրել Ֆրանսիայի ազգային մարզադաշտում, բարերում ու ռեստորաններում, ինչպես նաեւ Բատակլանի թատրոնում անցկացվող համերգի ժամանակ: Հարձակումներին զոհ էր գնացել 130 մարդ: Նրանցից իննսունը զոհվել էր համերգի ժամանակ: Այստեղ 490 մարդ ստացել էր մարմնական վնասվածքներ:

Ինչպես այդ օրվա համերգի մասնակիցներից Ստեֆանի Թութլույանն է ասում, «Մենք ունենք այս ամենը հաղթահարելու պարտավորություն եւ առաջ շարժվելու կամք` հանուն նրանց, ովքեր չունեցան ողջ մնալու մեր բախտը: Դա նրանց ճակատագիրն էր, եւ նրանք հեռացան մեզնից: Ու եթե չենք ուզում, որ ահաբեկիչները հաղթեն, մենք պիտի շարունակենք հաճախել համերգներ, պետք է շարունակենք մեր կյանքն այնպես, ինչպես մենք ենք ցանկանում ապրել»:

Ահաբեկչական խմբի միակ ողջ մնացած տասներորդ անդամին` Սալահ Աբդեսլամին ձերբակալել էին Բրյուսելում 2015 թվականի նոյեմբերին: Նա մեղադրվում է հարձակումներն իրականացնողներին օգնելու մեջ:

Ֆրանսիայի պաշտոնատար անձինք երկուշաբթի օրը շուրջայց են իրականացրել Փարիզում հատուկ այս դատավարության համար կառուցված դատարանում, որտեղ դատավարությունը կարող է շարունակվել մի քանի ամիս:

Դատական նիստի հենց սկզբում, այն հարցին, թե ինչ մասնագիտություն ունի, Աբդեսլամինն ասել է, թե ինքը հրաժարվել է իր մասնագիտությունից, «Իսլամական պետության զինվոր դառնալու համար»:

Ինչպես Ֆրանսիայի իշխանություններն են հայտարարում, հատկապես այս օրերին հարկավոր է ցուցաբերել մեծ զգոնություն:

Անվտանգության նկատառումներով այստեղ են տեղակայվել ոստիկանության 10 հազար թվակազմով ուժեր: