Սամվել Բալասանյանի ստեղծած դաշինքն առաջադրվեց Գյումրու ՏԻՄ ընտրություններում

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ քիչ առաջ հանձնաժողով է դիմել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ ներկայացնելով իրենց փաստաթղթերը Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։

«Ինչպես գիտեք, սեպտեմբերի 2-ից սկսվել էին առաջադրումները, բայց մինչ օրս ոչ մի կուսակցություն կամ դաշինք մեզ չէր դիմել, սա առաջին առաջադրումն է։ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը»,-ասաց Տիգրան Ղազարյանը։

Վարդգես Սամսոնյանը զբաղեցնում է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնը։

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարել է նաև իշխող կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։ Հայտարարարությամբ հանդես է եկել նաև նորաստեղծ «Գյումրին կռնա» դաշինքը, որը կազմվել է Գյումրու «Ազգային արժեք» ակումբի, նժդեհյան ցեղակրոն, Հայկ (Հայկազուններ-ի), Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունների ստորագրած հուշագրով։

Ցուցակը գլխավորելու է Վարդան Սրտաշյանը, որը Գյումրու հյուրանոցներից մեկի գործադիր տնօրենն է։

Մյուս քաղաքական ուժերը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել։

Արմիկ Մովսիսյան