Ավանեսյանը` ԲԿ-ներում գոյացած հերթերի և պետպատվերի ծավալների կրճատման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Դա բացարձակ ներքին հրահանգ չէ, մենք ժամանակ առ ժամանակ, հստակ ընթացակարգով, գրագրություն ունենում ենք բոլոր ԲԿ-ների հետ։ Այս դեպքն էլ դրա մաս է կազմում, որևէ արտառոց բան չկա, ճեպազրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում մամուլի հրապարակումներն այն մասին, որ Առողջապահության նախարարը ներքին շրջանառության մեջ է դրել ԲԿ-ներին ուղված գրություն, որպեսզի նրանք պետբյուջեում գումարը սպառվելու պատճառով ժամանակավորապես դադարեցնեն պետպատվերի սպասարկումը։

«Բոլոր ԲԿ-ներն էլ տարվա սկզբին կնքում են պետպատվերի շրջանակային պայմանագրեր, և հստակ ձևակերպվում է, թե տվյալ ԲԿ-ն ինչ ծավալի պետպատվեր պետք է իրականացնի։ Եվ, իհարկե, ԲԿ-ները պետք է ամեն ինչ անեն՝ փորձելու մնալ այդ շրջանակային պայմանագրային գումարների սահմանում, որովհետև բոլորս հասկանում ենք, որ բյուջեն սահմանափակ է, մենք հստակ կանխատեսում պետք է ունենանք և դիսցիպլին՝ բյուջետային միջոցները իրացնելու համար», – ասաց Ավանեսյանը։

Նա նշեց, որ տարվա կեսին ԲԿ-ներին ուղարկվել է գրություն, որ մնան պայմանագրային գումարների շրջանակում և, դիմելիության հոսքից կախված, սպասարկեն ըստ հերթագրման սկզբունքի։

«Մենք պետք է ունենանք պլանային հետազոտությունների, վիրահատական միջոցառումների ճիշտ պլանավորման մեխանիզմներ, որպեսզի տարվա ընթացքում այն անձինք, ովքեր կարիք ունեն հրատապ բուժօգնության, սպասարկվեն հրատապության սկզբունքով, իսկ այն քաղաքացիները, որոնք կարող են որոշ ժամանակ սպասել պլանային բուժօգնությանը, հերթագրման սկզբունքով անցնեն»,-  նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: