Ծնողական իրավունքների սահմանափակման սպառիչ կամ ուղղորդող հիմքերի սահմանումը վտանգում է երեխայի իրավունքների պաշտպանությունը․ կարծիք

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

«ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով «նախատեսվում է սահմանափակել ծնողական իրավունքները այն դեպքում, երբ ծնողն անկարող է կատարել իր ծնողական պարտականությունները կամ վտանգում է երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը և մտավոր զարգացումը՝ 1) ալկոհոլից կամ թմրանյութերից մշտական կախվածության պատճառով, 2) հոգեկան, մտավոր կամ նյարդային առողջության խնդիրներ ունենալու պատճառով. գրում է ՀՔԱՎ-ը:

Հոդվածով ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար։

Ծնողական իրավունքների սահմանափակման սպառիչ կամ ուղղորդող հիմքերի սահմանումը վտանգում է երեխայի իրավունքների պաշտպանությունը, և արհեստականորեն քողարկվում են իրական պատճառները, որոնք կարող են հակադրվել երեխայի լավագույն շահին և/կամ ազդել ծնողական պարտականությունների կատարման վրա:

Առաջարկվող կարգավորումներով Նախագծի հեղինակները որպես երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջության և մտավոր զարգացումը վտանգող հիմքեր առանձնացրել են ծնողի` ալկոհոլից կամ թմրանյութերից մշտական կախվածությունը և հոգեկան, մտավոր կամ նյարդային առողջության խնդիրները։ Նման գնահատումները և սահմանումները հակասում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին` հանընդհանուր, տարածաշրջանային և ներպետական կարգավորումներին, որոնցով, ի թիվս այլնի, երաշխավորված են անձի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և խտրականությունից զերծ մնալու իրավունքները։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որի մասնակիցն է նաև ՀՀ-ն, հաշմանդամություն ունեցող անձանց ճանաչում է որպես իրավունքների լիիրավ սուբյեկտներ և իրավատերեր։ Սա վերաբերում է նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ցանկացած անձի:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (ՄԻԵԿ) 8-րդ հոդվածը պահանջում է, որ ազգային իշխանությունները արդար հավասարակշռություն հաստատեն երեխայի շահերի և ծնողների շահերի միջև, և որ հավասարակշռման գործընթացում պետք է հատուկ ուշադրություն դարձվի երեխայի լավագույն շահին, որն իր բնույթով և կարևորությամբ կարող է գերակշռել ծնողի շահի նկատմամբ: Մասնավորապես՝ 8-րդ հոդվածի համաձայն՝ ծնողը չի կարող իրավունք ունենալ ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են վնասել երեխայի առողջությանը և զարգացմանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Cînța v. Romania գործով ճանաչել է, որ խախտվել են դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը և խտրականությունից զերծ մնալու իրավունքը, քանի որ դիմումատուի շփումը դստեր հետ սահմանափակելու որոշումները մասամբ հիմնված էին նրա հոգեկան առողջության խնդիրների առկայության վրա։ Դատարանը համարել է, որ այն փաստը, որ նա ուներ հոգեկան առողջության խնդիր, ինքնին չի կարող արդարացնել իրեն վերաբերվելը այլ կերպ, քան մյուս ծնողներին, ովքեր ձգտում են շփվել իրենց երեխաների հետ: Նրա շփումների իրավունքը սահմանափակվել էր՝ առանց համապատասխան և բավարար հիմքերի, այն բանից հետո, երբ դատարանները տարբերություն էին դրել՝ հիմք ընդունելով նրա հոգեկան առողջությունը։

Հիմք ընդունելով  նշվածը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է հանել նախագծի 4-րդ հոդվածի 1 և 2 ենթակետերը։