Հացադուլ և բողոքի ակցիաներ. «Ֆիզգորոդոկ»-ում բարձրահարկը կառուցվում է, բնակիչները՝ պայքարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդային շրջանում Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների համար կառուցված գիտավանում կա չորս և երեք հարկանի 8 բնակելի շենք: Հարևանությամբ 12 հարկանի շենքի կառուցման հեռանկարը գիտավանի բնակիչներին մտահոգել է մի քանի պատճառով։ Նախ՝ պնդում են, որ տարածքը դեռ 2000-ականներին սեփականաշնորհվել է ապօրինաբար։

Գիտավանի՝ շուրջ 200 քառակուսի մետր մակերեսով տարածքում, որ 2004 թվականից մի քանի սեփականատեր է փոխել, այս տարվա հուլիսի 29-ին շինթույլտվություն ստացել է «Ռատկո» ՍՊԸ-ն։ Նախագծի համաձայն՝ այստեղ թույլատրվում է 45 մետր բարձրությամբ շինություն կառուցել։ Ըստ 5 մլն դոլար արժողությամբ ծրագրի՝ 12 հարկանի շենքն ունենալու է 90 բնակարան, 77 ստորգետնյա և 30 բացօթյա ավտոկայանատեղի։ Կառուցապատողը, որը տարածքի արդեն 3-րդ սեփականատերն է, պնդում է՝ բարեխիղճ է և պատասխանատվություն չի կրում, թե իրենցից առաջ տարածքի հետ կապված ինչ խնդիրներ են եղել։

«Գնելուց առաջ մենք հարցումներ ենք արել, կադաստրային գործն ենք վերհանել, հետազոտել և որևէ խնդիր չենք գտել, որը կարող էր խնդիր լինել այս ընկերությունը չգնելու համար»,- ասում է «Ռատկո» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Մնացականյանը։

Թաղամասի բնակիչները կառուցապատման դեմ մի քանի այլ փաստարկներ էլ են բերում․ ասում են՝ եռահարկ և քառահարկ շենքերով թաղամասի ճարտարապետական տեսքը կխաթարվի, կհատվեն տասնամյակների կյանք ունեցող ծառեր, կտուժի կենսամիջավայրը։

Ի պատասխան քաղաքացիների բողոքների՝ «Ռատկո»-ի տնօրենն ընդգծում է՝ տնտեսապես շահավետ չեն համարել ցածրահարկ շենք կառուցել, իսկ հատված ծառերի փոխարեն մտադիր են տնկել նորերը։

Կառուցապատողը վստահեցնում է, որ տարածքը բարեկարգելու և լուսավորելու են։ Այս փաստարկները, սակայն, բնակիչներին չեն ստիպել փոխել դիրքորոշումը․ օգոստոսի 20-ից կազմակերպված բողոքի ակցիաների արդյունքում շինաշխատանքերը դադարեցվել էին, սակայն կարճ ժամանակ անց՝ վերսկսվել։ Այս ամենից հետո թաղամասի բնակիչ Հայկ Հարությունյանը հայտարարել էր հացադուլ սկսելու մասին։ Արդեն 13 օր է անցել, իսկ պահանջը նույնն է՝ դադարեցնել շինարարությունը և իրենց տրամադրել շինթույլտվությանը վերաբերող փաստաթղթերը։

Այն, որ այս տարածքում երբևէ նկուղ չի եղել, բնակիչներն ասում են՝ կարող են ապացուցել հեշտությամբ։ Նույնիսկ քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերից մեկում նշված է նկուղի գոյության մասին, մյուսում՝ ոչ։ Բնակիչներն այժմ հնարավորություն չունեն տեսնելու, թե ինչ է կատարվում ցանկապատից այն կողմ։

«Ռատկո» ՍՊԸ-ի տնօրենը, սակայն, հակառակն է պնդում՝ այդ տարածքում նկուղ եղել է։

Բնակիչները քաղաքապետարանից փաստաբանական հարցման միջոցով խնդրել են տրամադրել տվյալ տարածքին վերաբերող քաղաքաշինական փաստաթղթերն ու դրանց հիմքերը․ բոլոր փաստաթղթերը տրամադրվել են, բացի մեկից՝ եզրակացությունն այն մասին՝ արդյո՞ք հիշյալ տարածքը 2004-2005 թվականներին Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներին ենթակա եղել է։ Հոդվածն արգելում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը։

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր՝ շինթույլտվություն տրվել է 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները: 2.5 տարվա ընթացքում տարաբնույթ քննարկումներից հետո գրեթե միաձայն քվեարկությամբ նախագիծն ընդունվել է։

2021 թվականի փետրվարին ԿԳՄՍ նախարարությունը խորհրդային շրջանում Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների համար կառուցված գիտավանին տվել էր նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Այդ կարգավիճակը կարող էր քաղաքապետարանի համար հիմք հանդիսանալ՝ շինթույլտվության տրամադրման գործընթացը կասեցնելու համար, բայց մայիսի 6-ին ԿԳՄՍՆ փորձագիտական հանձնաժողովի նիստին որոշվել է «Ռատկո» ընկերությանը պատկանող տարածքը նորահայտ հուշարձանի կազմից հանել՝ հաշվի առնելով ներկայացված հիմնավորումներն ու հանգամանքը, որ տարածքը ծանրաբեռնված չէ համալիրի մաս կազմող որևէ շինությամբ:

Աջափնյակ վարչական շրջանի Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում այս պահին շինարարությունը դադարեցված չէ, շինհրապարակում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ։

Մինչ կողմերը ներկայացնում են իրենց փաստարկներն ու հակափաստարկները, դատախազությունից հայտնում են՝ Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ «Ռատկո» ՍՊԸ-ն էլ իր հերթին բնակիչների կողմից ցանկապատի վրա գրություններ թողնելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: