Ամենակարևորն այն է՝ կա հաստատակամություն, որ ԵԱՀԿ ՄԽ-ն վերսկսի աշխատանքը․ Դավիթ Բաբայանը՝ ռուսաստանցի համանախագահի Ստեփանակերտ չայցելելու մասին

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Արցախում շատ են կարևորում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևի հետ հանդիպումը Երևանում։ Factor.am-ի զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Մնացած հարցերը երկրորդական են և ոչ կարևոր»,- հավելեց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են գնահատում այն, որ ՄԽ նորանշանակ համանախագահը Ստեփանակերտ չի այցելել և իրենց հետ այնտեղ չի հանդիպել։

«Մենք շատ կարևորում ենք նման այցերն ու հանդիպումները։ Ծրագրվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամբողջական կազմի տարածաշրջանային այցը։ Ամենակարևորն այն է, որ կողմերը դեմ չեն, և կա հաստատակամություն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերսկսի աշխատանքները։ Սպասում ենք կառույցի աշխատանքի և խաղաղ բանակցային գործընթացի վերսկսելուն»,- ասաց պաշտոնյան։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ իրենք համարում են, որ հակամարտության գլխավոր կողմերը Արցախն ու Ադրբեջանն են, համախանագահությունն էլ ամեն ինչ անում է՝ հակամարտությունը կարգավորելու համար։

«Պետք է սպասենք, տեսնենք։ Թող եռանախագահությունը վերսկսի իր աշխատանքները, մնացածը ցույց կտա ժամանակը։ Մենք կողմնակից ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ներքո ընթանան բանակցությունները, հակամարտության կարգավորումը»,- ասաց նա։

Ըստ Բաբայանի՝ ակնկալում են, որ Արցախի հետ եռանախագահության աշխատանքի ոճը չի փոխվի, կլինի այնպիսին, ինչպիսին եղել է նախկինում․ «Պետք է ամեն ինչ արվի, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանվեն, քայլեր ձեռնարկվեն համապարփակ կարգավորման ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 6-ին Երևանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի հետ:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանն Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաև շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի կարևորությունը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

Նշենք նաև, որ մինչ Երևան այցը Իգոր Խովաևը եղել է Բաքվում։

Հռիփսիմե Հովհաննիսյան