Լեհաստանի Սեյմը Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու որոշում է ընդունել

Լուրեր

15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
Բոլորը

Լեհաստանի Սեյմն ընդունել է Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու որոշումը՝ ապօրինի ներգաղթյալների թվի կտրուկ աճի պատճառով։ Որոշմանը կողմ է քվեարկել 247 խորհրդարանական, 168-ը՝ դեմ, 2-ը՝ ձեռնպահ։ Արտակարգ դրություն մտցնելու որոշմանը կողմ են քվեարկել իշխող «Օրենք ու արդարություն» կուսակցությունը, ինչպես նաև «Կոնֆեդերացիա» միավորումը, դեմ են եղել Քաղաքացիական կոալիցիան և ձախերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Անցյալ շաբաթ Լեհաստանի կառավարությունը արտակարգ դրություն մտցրեց Բելառուսի հետ սահմանին, սեպտեմբերի 2-ին հրամանագիրը ստորագրեց նախագահ Անջեյ Դուդան: Խորհրդարանն իրավունք ուներ չեղյալ հայտարարել որոշումը:

Արտակարգ դրությունը մտցվում է 30 օր ժամկետով, 183 բնակավայրերում: Այդ բնակավայրերում զանգվածային միջոցառումների անցկացումը ժամանակավորապես կարգելվի, հասարակական վայրերում գտնվող անձանցից կպահանջվի իրենց մոտ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, իսկ այն քաղաքացիները, որոնք չեն բնակվում այդ տարածքում, ներառյալ՝ լրագրողները, չեն կարողանա մուտք գործել այդ բնակավայրեր:

Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկին հայտնել է, որ տեղի իշխանությունները կողմ են որոշմանը:

Տաթև Ֆռանգյան