Սեֆիլյանը հայտարարում է, որ իրեն սպառնացել են ոչնչացնել

Լուրեր

14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման և Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժ. Սեֆիլյանի, ընդդիմադիր ակտիվիստ Գ. Սաֆարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստին գործով անցնող անձինք պաշտպանական ճառով հանդես եկան:

Իր ճառում Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ իր խոսքն ուղղված չէ «Սերժ Սարգսյանի գործիք այս կեղծ դատարանին», այլ մեր ժողովրդին և միջազգային հանրությանը:
«Բոլորովին անիմաստ պետք է լիներ, եթե ես հանդես գայի պաշտպանական խոսքով, ինչպես ընդունված է դասական դատավարական գործընթացի պարագայում:
Ուստի, այս առիթն օգտագործելով, կխոսեմ ըստ էության, թե ի՞նչ է կատարվում, ինչու՞ ենք մենք այստեղ և ի՞նչ պետք է անենք»,-ասաց Սեֆիլյանը:

Նա նշեց, որ բոլորի համար ակնհայտ դարձավ, որ իրականում տեղի է ունենում բացահայտ և պատվիրված քաղաքական հալածանք և բռնություն, ինչի համար թե՛ պատվիրողը, և թե՛ «կատարածու դատավոր-դատախազները» ոչ ուշ ապագային պատասխան են տալու ինքնիշխան Հայաստանի անկախ դատարանի, Հայկական Նյուրնբերգի առաջ՝ իշխանության յուրացման, համակարգային կոռուպցիայի և Հայրենիքի դավաճանության գործի շրջանակներում:

Ժիրայր Սեֆիլյանն իր ճառի ընթացքում առանձնացրեց իրենց շարժման նկատմամբ տեղի ունեցած բռնության ու հալածանքի դեպքերից երկուսը. «Դրանք կոնկրետ ինձ են վերաբերվում: Եվ ինձ վերաբերվող դեպքերին եմ անդրադառնում, քանի որ տվյալ իրավիճակում յուրօրինակ վկայի կարգավիճակ ունեմ մեր ժողովրդի և միջազգային համայնքի առաջ՝ իմ՝ անմիջական ականատեսի խոսքով վկայելու Կրեմլյան հանցավոր ռեժիմի և նրա խամաճիկ երևանյան ռեժիմի ոճրագործ բնույթի մասին»,-ասաց նա՝ հայտարարելով, որ իրեն փորձել են ոչնչացնել անգամ:

Սեֆիլյանը նշեց, որ իրեն ահաբեկելու դեպքերից մեկի մասին ժամանակին անմիջապես տեղեկացրել է հանրությանը և, ի պատասխան իր դեմ տարվող գործողությունների, պարզապես խորհուրդ է տվել.«Զեկուցեք Ձեր ղեկավարությանը, որ Հայաստանը տեր ունի և մենք գտնվում ենք մեր հողի վրա ու ազատ ենք մեր գործունեությամբ, իսկ դուք շուտով ռադներդ քաշելու եք մեր երկրից»: