Թալիբները ՌԴ-ին և Իրանին հրավիրել են մասնակցելու Աֆղանստանի նոր կառավարության կազմի հայտարարմանը նվիրված միջոցառմանը

Լուրեր

25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աֆղանստանում իշխանությունը գրաված «Թալիբան» շարժումը մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին և Իրանին հրավիրել է մասնակցելու Աֆղանստանի նոր կառավարության կազմի հայտարարմանը նվիրված միջոցառմանը: Այս մասին երկուշաբթի «Al Jazeera» հեռուստաալիքին հայտնել է շարժման ներկայացուցիչը, որի անունը չի նշվում:

«Մենք հրավեր ենք հղել Թուրքիային, Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին, Պակիստանին և Քաթարին՝ մասնակցելու [Աֆղանստանի նոր կառավարության] հայտարարության արարողությանը»,- ասել է նա:

Հեռուստաալիքի զրուցակիցը նաև նշել է, որ նոր կաբինետի կազմը հայտարարելու համար պահանջվող «ընթացակարգերն» արդեն ավարտված են: Նրա խոսքով՝ թալիբները կստեղծեն «ռեժիմ, որը կընդունվի միջազգային հանրության և աֆղան ժողովրդի կողմից»:

Օգոստոսին, Աֆղանստանից ամերիկյան զորախմբի դուրսբերման ֆոնին, թալիբները գրավել են բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցակետերը և հայտարարել քսանամյա պատերազմի ավարտի մասին: Խմբավորման վերահսկողության տակ չմտնող միակ նահանգը Փանջշիրն է, որը գտնվում է երկրի մայրաքաղաքից հյուսիս-արևելք: Այնտեղ հրամանատար Ահմադ Մասուդի ղեկավարությամբ դիմադրության ուժեր են հավաքվել:

Տաթև Ֆռանգյան