Վանի հայկական գերեզմանատան պղծման հարցը բերվել է Թուրքիայի մեջլիսի օրակարգ

Լուրեր

25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Շըքը մեջլիսի օրակարգ է բերել Վանի հայկական գերեզմանատան պղծման և հայկական եկեղեցին՝ «մշակութային կենտրոնի» վերածելու նախաձեռնության հարցերը. գրում է ermenihaber-ը:

Ավելի վաղ մամուլում տեղ գտած հրապարակումներից հայտնի էր դարձել, որ Վանի Տուշպա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը շինարարական տեխնիկայի աշխատանքի հետևանքով ավերվել է, մարդկային ոսկորները հողի երես են դուրս եկել։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանից Վան տեղափոխված և այնտեղ հաստատված Գայանե Գևորգյանը հավաքել ու կրկին թաղել էր գերեզմաններից դուրս թափված ոսկորները։

Իսկ Մալաթիայում 106–ամյա դադարից հետո վերականգնվել և օրեր առաջ վերաբացվել էր պատմական հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ եկեղեցին կվերածվի արվեստի ու մշակույթի կենտրոնի, բայց միաժամանակ նաև բաց կլինի քրիստոնյաների առաջ՝ որպես ուխտատեղի։ Մինչդեռ բացման արարողության ժամանակ օգտագործված ցուցապաստառների վրա միայն գրված է եղել․ «Թաշխորան մշակույթի և արվեստի կենտրոն»։ Կառույցի՝ եկեղեցի լիենլու փաստին որևէ անդրադարձ չի կատարվել։

Հաշվի առնելով այս ամենը՝ պատգամավոր Ահմեթ Շըքը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հետևյալ հարցերն է ուղղել․

«1․ Արդյոք Ձեզ հայտնի՞ էր, որ Վանի Տուշպա շրջանի Քալեջիք թաղամասի նշված տարածքում հայկական գերեզմանատուն կա։

2․ Նշված գերեզմանատունը մասնավոր սեփականությու՞նն է, թե՞ պատկանում է հանրային բնակարանաշինական վարչությանը։

3․ Երբ պարզվել է, որ դա հայկական գերեզմանատուն է, արդյոք որևէ գործողություն կատարվե՞լ է տարածքը պահպանության տակ առնելու համար։

4․ Մարդկանց հիշատակի անարգման վերաբերյալ Թուրքիայի քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածում ասված է․ «1) Առնվազն երեք անձի ներկայությամբ մահացած անձի հիշատակն անարգողը դատապարտվում է երեք ամսից մինչև երկու տարի ազատազրկման կամ տուգանվում է։ Եթե անարգանքը հրապարակային է եղել, պատժի չափը ավելացվում է մեկ վեցերորդով։ 2) Մահացածի մարմինը կամ ոսկրերը ամբողջությամբ կամ մասամբ վերցնող կամ դրանք անարգող գործողություններ կատարող անձը դատապարտվում է երեք ամսից երկու տարվա ազատազրկման»։ Այս հոդվածի հիման վրա որևէ իրավական գործընթաց սկսվելու՞ է։

5․ Սուրբ Երրորդություն եկեղեցին միայն որպես մշակույթի կենտրո՞ն է գործելու։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ է ցուցապաստառի վրա նշվել միայն մշակույթի տուն լինելու հանգամանքը։

6․ Քրիստոնյա, հրեա, եզդի, ալևի համայնքներին պատկանող քանի՞ սրբավայր կա, որ միաժամանակ նաև որպես մշակույթի կենտրոն է գործում։

7․ Թուրքիայում քրիստոնյա, հրեա, մուսևի, եզդի, ալևի համայնքներին պատկանող մշակութային օբյեկտների գույքացուցակ կա՞ արդյոք։

8․ Չե՞ք կարծում, որ այս և նմանատիպ գործողություններով ավերվում են Անատոլիայում ապրող ազգերին պատկանող մշակութային արժեքները և դրանով վնաս է հասցվում ազգերի եղբայրությանը»։