Ադրբեջանցիներին կես ժամում Սև լճի տարածքից վռնդելու խնդիր չկա, բայց հետոն ինչպե՞ս ենք պատկերացնում. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
Բոլորը

Սահմանազատումն անհրաժեշտ է երկարատև խաղաղություն հաստատելու համար: Մեր հզոր լինելը, հզոր տնտեսություն ունենալն արդեն ապրելու պայման է, ոչ թե ուղղակի ցանկություն: Հայաստանին երկարատև խաղաղություն է պետք, իսկ դրա համար նախ՝ Ադրբեջանը պետք է հետ քաշի ուժերը, այնուհետև իրականացվեն սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ասել էր՝ ով ապօրինաբար ոտք կդնի Հայաստանի տարածք, անմիջապես պատասխան է ստանալու, սակայն, շատերի կարծիքով, նրա խոսքի և ներկա իրավիճակի միջև կա հակասություն, քանի որ տեղի են ունենում սադրանքներ, սակայն դրանց պատասխան չի տրվում: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Խաչատրյանը նշեց. «Պաշտպանության նախարարը, իմ ըմբռնմամբ, տակտիկական առաջադրանք է տվել, որ սահմանը հատելու դեպքում պետք է դիմել թշնամուն ոչնչացնելու գործողությունների, կարծում եմ, որ սա ընդունվել է որպես հրաման, բայց մենք չպետք է շատ ոգևորվենք՝ կարծելով, թե մեր զինուժը ուժ է կիրառելու ցանկացած դեպքում, և սկսելու են մարտական գործողություններ: Ադրբեջանցիներին կես ժամում Սև լճի տարածքից վռնդելու խնդիր չկա, ռազմական գործողություններով մեր զինուժը պարտրաստ է այդ հարցը լուծել ժամերի ընթացքում, բայց այստեղ հարց է առաջանում, իսկ հետո՞ն ինչպես ենք պատկերացնում: Այսինքն՝ մեծ վտանգ կա, որ լայնածավալ ռազմական գործողություններ կսկվեն, իսկ այդ պարագայում մենք ի՞նչ իրավիճակում ենք հայտնվելու, մեզ ներկայումս պետք է խաղաղություն, մենք ունենք բանակը և տնտեսությունը վերականգնելու լուրջ խնդիր»,- նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: