ՀՀ-ի վրա ահռելի ճնշումներ կան․ զարմացած եմ՝ ինչպես ենք աննախադեպ դիմադրողականություն ցուցաբերում․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 14:25
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը միջազգային ներդրողներին ներկայացրել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները
29.06.2026 | 14:16
«Դադարեցրե՛ք դա»․ Օրբելյանի և Սեդա Սաֆարյանի վեճից հետո փաստաբանին նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:07
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար
29.06.2026 | 13:59
Ընդդիմադիր 3 ուժերին պաշտպանության տակ էին առել Պուտինը և ՌԴ այլ պաշտոնյաներ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:54
Հրդեհ Կապուտանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
29.06.2026 | 13:45
Կայա Կալլասն ու ԵՄ պաշտոնյաները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիա են մեկնում
29.06.2026 | 13:37
Ինչո՞ւ եք 4 օր անց արձագանքել ժամը 20-ից հետո ընթացող քվեարկություններին․ ՍԴ դատավորը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:28
Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը ռուսական հարկադրանքը նվազեցնելուն ու Եվրոպայի հետ կապերը խորացնելուն․ Գերմանիայի ԱԳ նախարար
29.06.2026 | 13:20
Ամուսնալուծված, երեխա ունեցող արցախցիներից ովքեր կարող են դիմել բնակապահովման ծրագրին. մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ

-Ի՞նչ փոթորկի մեջ է հայտնվել Հայաստանն այս պատերազմից հետո՝ նկատի ունեմ անվտանգային սպառնալիքները, ինչպես նաև գլոբալ աշխարհաքաղաքական պրոցեսները, որոնք ոչ թե մեր կողքով են անցնում, այլ հենց մեր երկրի տարածքով, և տարբեր պետությունների շահեր են այստեղ բախվում: Որպես պետություն՝ մենք ունա՞կ ենք այնպես անել, որ մեր պետականության նավը չկողաշրջվի: Ո՞րն է $եր գնահատականը ներկա անվտանգային համակարգին, միջավայրին:

-Իհարկե` կարող ենք անել և պետք է ամեն ինչ անենք, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նպատակներ ենք դնում մեր առջև և որքանով է այդ նպատակների իրագործումն իրատեսական: Ես խոսում եմ քաղաքական պլանավորման մասին, այսինքն՝ որևէ տարերային գործընթաց միայն կարող է բերել ավելի ու ավելի շատ խնդիրներ: Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, ինչպիսի՞ն է մեր անվտանգային միջավայրը. այն խեղված է: Այս տարածաշրջանը երբևէ ինքնաբավ չի կարող լինել անվտանգային տեսանկյունից, մեծապես կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից: Ես հուսով եմ և տեսնում եմ այնպիսի տենդենցներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են բերել այնպիսի իրադարձությունների, որոնք կարող են ձևավորել մեր անվտանգային միջավայրում առավել բարենպաստ պայմաններ մեզ համար:

-Այսօրվա քաղաքագիտական շրջանակներում ավելի վատատեսական սցենարներ են նկարագրվում:

-Ես խորապես համոզված եմ, որ քաղաքականությունը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականությունը, ստատիկ լինել չի կարող, այն անընդհատ փոխվում է։ Այն կենսական է, ակտիվ օրգանիզմ է, և եթե մենք այսօր մեր վերլուծություններն անում ենք՝ ելնելով ներկայիս իրավիճակից, այդ իրավիճակը կարող է հինգ օր հետո փոխվել։ Մեր անվտանգային միջավայրը խեղված է, որովհետև պատերազմի ընթացքում ստատուս քվոն փոխվել է հօգուտ Ադրբեջանի, իսկ Ադրբեջանն այն պետությունն է, որ նույնիսկ առաջին պատերազմի անհաջողությունից հետո հոխորտում էր, հայատյացությունը քաղաքականության մակարդակի էր բարձրացվել, և մեզ համար պարզ էր, որ այս պետությունը գնալու է պատերազմի ճանապարհով: Պատերազմը տեղի է ունեցել, և Թուրքիան ակտիվ մտել է տարածաշրջան։ Շատերն ասում են, որ Թուրքիան վաղուց է եղել տարածաշրջանում, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Թուրքիան հիմա է ակտիվ մտել, քանի որ նախկինում մենք չէինք կարող պատկերացնել, որ այստեղ կարող է լինել ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոն:

-Այդ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնն ինչի՞ խորհրդանիշն է, այն սիմվոլիկ նշանակությո՞ւն ունի:

Այն նորից պահի թելադրանքն էր, որովհետև երբ Թուրքիան ակտիվ ռազմաքաղաքական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին, և արդյունքում Ադրբեջանը պատերազմում հաջողություն ունեցավ, Թուրքիան, բնականաբար, պետք է ունենար դիվիդենտներ։ Եվ ո՞վ պետք է թույլ տար Թուրքիային դիվիդենտներ ունենալ, բնականաբար՝ Ռուսաստանը, որովհետև սա Ռուսաստանի անվտանգության և ազդեցության գոտին է: Այն ամենը, ինչ կատարվում է այս տարածաշրջանում, Ռուսաստանը կարող է իր օրինական շահերից դիտել: Այսինքն՝ ինքը համարում է, որ այստեղ ունի օրինական շահեր, և բոլորը պետք է իր հետ հաշվի նստեն, բնականաբար, նաև թուրքերը պետք է իր հետ հաշվի նստեն։ Այլ բան է, որ մեկ տարի առաջ մենք բոլոր վերլուծություններում ելնում էինք այն իրողությունից, որ այդպիսի բան չի կարող լինել… Մենք տեսանք Թրամփի վարչակազմ, ուշադրությունից դուրս մնացին աշխարհում տեղի ունեցող զարգացումները, հակամարտությունները… Թուրքիայի ձեռքերը բացվեցին, և հնարավորությունները մեծ էին, որ հայտնվի մեր տարածաշրջանում: Մեր անվտանգային համակարգի վրա ազդում է այն, որ պատերազմում կրելով անհաջողություն՝ ոչ միայն մարդկային և տարածքային սարսափելի կորուստներ ենք կրել, այլ նաև բարոյահոգեբանական, մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած: Մեր արտաքին քաղաքականության, դիվանագիտության բոլոր նարատիվները հօդս ցնդեցին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան