Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԵՄ ֆինանսական օգնության հաջորդ տրանշից

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վրաստանի կառավարությունը հրաժարվել է Եվրամիության ֆինանսական օգնության հաջորդ տրանշից: Այս մասին լրագրողներին հայտել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ որոշումը բացատրելով վերջին տնտեսական աճի հետ կապված նման օգնություն ստանալու անհրաժեշտության բացակայությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ եվրոպական օգնության երկրորդ տրանշից հրաժարվելու հիմնական պատճառը Թբիլիսիի արտաքին պարտքը նվազեցնելու ցանկությունն է:

«Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ էլ՝ խոսքը 75 միլիոն եվրո արժողությամբ օգնության ծրագրի մասին է, ինչի ստացումը սպառնալիքի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հրաժարվել է ընդդիմության հետ համաձայնագրի շրջանակում իր պարտականություններից, որոնք ձեռք էին բերվել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Հենց այդ համաձայնագրի կատարումն էր ֆինանսական օգնություն ստանալու պայմաններից մեկը։

Մինչ այդ, որոշ դիտորդներ ենթադրում են, որ ֆինանսավորումից պաշտոնապես հրաժարումը անախորժությունները թաքցնելու փորձ է։

Այսպես, ըստ տնտեսական հարցերի փորձագետ Գեորգի Խուխաշվիլիի՝ կառավարությունը «ձևացնում է, թե ֆինանսավորումը մերժել է ոչ թե ԵՄ-ն, այլ իրենք են հրաժարվել այդ գումարներից»:

Տաթև Ֆռանգյան