Վրաստանում կորոնավիրուսից մահացության բարձր մակարդակը կպահպանվի. մասնագետներ

Լուրեր

11.11.2026 | 20:31
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վրաստանում համաճարակաբանական իրավիճակն աննշան կայունացել է, մահացության բարձր մակարդակը կպահպանվի: Այսպիսի կանխատեսում է անում Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն: Ըստ նրա` եթե մինչև տարեվերջ չափահաս բնակչության 80% -ը պատվաստվի, ապա Նոր տարին կլինի ավելի հանգիստ և ազատ կանցնի: Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 76 հիվանդ, համաճարակի սկզբից ՝ 7251 -ը: Ըստ Գամկրելիձեի` յուրաքանչյուր 1000 նոր դեպքի համար միջինում գրանցվում է 10-15-17 մահ:

Ինչպես վստահեցնում է համաճարակաբանը, եթե սեպտեմբերին և հոկտեմբերին հնարավոր լինի պատվաստել մեկ միլիոն բնակչի, ապա Վրաստանն ավելի շուտ կհասնի հիմնական նպատակին` չափահաս բնակչության 60%-ի պատվաստում:

Նախատեսվում է սեպտեմբերին օրական 30-33 հազար մարդու պատվաստում իրականացնել: Ըստ մասնագետների` դա միանգամայն հնարավոր է՝ ելնելով երկրում առկա պատվաստանյութի պաշարներից, ինչպես նաև հիմնարկների և պատվաստումներ իրականացնող թիմերի քանակից:

Զանգվածային պատվաստումները Վրաստանում սկսվեցին հուլիսի 5 -ին, երբ երկիրը ստացավ չինական Sinopharm և Sinovac պատվաստանյութերի 1 միլիոն չափաբաժին:

Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում իրականացվել է 1.45.925 պատվաստում: 374 870 մարդ լիովին պատվաստվել է երկու դեղաչափով: