Ստացվում է` Սեֆիլյանի բախտը չի բերել, որ Դուք եք իր դատավորը. փաստաբանը` Տաթևիկ Գրիգորյանին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը շարունակում է հրապարակել Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանական ճառը: Փաստաբանը ճառում անդրադարձավ դատական նիստերի ժամանակ Սեֆիլյանի ոտքի չկանգնելուն և սանկցիաների ենթարկվելուն. «Սասնա ծռերի» գործով դատավորները նիստերի ժամանակ ամբաստանյալների ոտքի չկանգնելու համար սանկցիա չեն կիրառել, և նիստերը շարունակում են իրենց հունով ընթանալ, մինչդեռ այս դատավարության ժամանակ բոլորովին այլ է: Ստացվում է, որ Ժիրայր Սեֆիլյանի բախտը չի բերել, որ իր գործով Դուք եք դատավորը»:

Այս խոսքերից հետո դահլիճում ներկաները ծափահարեցին փաստաբանին: Հայրապետյանը նշեց` ոտքի չկանգնելու տարբեր պատճառներ կարող են լինել. «Եթե, օրինակ, մարդը իր կրոնական հայացքների պատճառով չի կարող ոտքի կանգնել` ի՞նչ պիտի անենք»:

Հայրապետյանը դատարանին խնդրեց վերջնական որոշում կայացնելիս ուշադրություն դարձնել իր բերած փաստական հանգամանքներին: Սեֆիլյանի պաշտպանը նաև հիշեցրեց դեպք, երբ դատական նիստի օրն ու ժամը որոշում են, հետո մամուլից տեղեկանում են, որ դատավորը նիստի ժամը փոխել է. «Եթե դատավորը առանց նիստ հրավիրելու ժամը փոխում է, նշանակում է ինչ-որ մեկի հետ խորհրդակցել է: Իսկ եթե այդպես է` ուրեմն դատարանն անկախ չէ»:

Լիլիթ Շաբոյան