Թուրքիան պատրաստ է դիտարկել Քաբուլի միջազգային օդանավակայանի կառավարման հարցը

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Թուրքիան ուշադիր հետևում է Աֆղանստանում տիրող իրավիճակին: Եթե ձևավորվեն համապատասխան պայմաններ և լինի առաջարկ, հնարավոր կլինի քննարկել Քաբուլի միջազգային օդանավակայանի կառավարման հարցը: Այս մասին երկուշաբթի Անկարայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան և Աֆղանստանը կապված են պատմական կապերով:

Հուլուսի Աքարը հիշեցրել է, որ թուրքական ռազմական զորակազմը վերջին 20 տարիների ընթացքում հաջողությամբ մասնակցել է Աֆղանստանում տարբեր առաքելությունների:

«Թուրքիան հանդես է գալիս և ձգտում է իր ներդրումն ունենալ Աֆղանստանի վերակառուցման գործում՝ ապահովելով աֆղան ժողովրդի անվտանգությունն ու կայունությունը: Քաբուլի օդանավակայանի հարցում պետք է ապահովվեն անհրաժեշտ պայմանները, պետք է ընդունելի լինեն և հաստատվեն Թուրքիայի պետական մարմինների կողմից, ինչպես նաև պետք է տրվեն նախագահի հանձնարարականները: Մենք պատրաստ ենք դիտարկել բոլոր առաջարկները»,- ասել է թուրք պաշտոնյան:

Տաթև Ֆռանգյան