Սուր դիմակայություն է սկսվել․ Թուրքիան ռեգիոնում է, ՌԴ-ն փորձում է խաղն իր ձեռքը վերցնել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ

-Մինչ Ազգային ժողովում պատգամավորները փորձում են հարաբերություններ պարզել, Հայաստանին առնչվող կարևոր իրադարձություններ են տեղի ունենում մեր երկրի շուրջ։ Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորություն է տեսնում: Այսպիսի հեռանկար կարո՞ղ է լինել՝ շուրջ երեք տասնամյակ սառեցված հարաբերությունները սկսեն վերականգնվել: Դուք ինչպե՞ս եք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարը:

-Գիտեք՝ խնդիրը որն է, Թուրքիայի ղեկավարը, անդրադառնալով կամ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում արած հայտարարությանը, որտեղ նշում էր, որ դրական ազդակներ է տեսնում, ոչ միայն խոսում է այն մասին, որ ինքը ևս հեռանկարում տեսնում է դրա կարգավորումը, այլ, միաժամանակ, դրա ներքո հիշեցնում է Ադրբեջանի՝ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման մասին և տողատակերում ներկայացնում բոլոր այն նախապայմանները, որոնք, ըստ էության, 1993 թվականից հետո դրված են եղել Հայաստանի առաջ։ Իմ մոտեցումն այն է, որ բնական է՝ որևէ փուլում պետք է տեղի ունենա ռեգիոնալ ապաշրջափակման գործընթաց, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացում, բայց դրանք պետք է տեղի ունենան առանց նախապայմանների, և Հայաստանն ու Թուրքիան կամ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լինեն մեկ հարաբերությունում։ Հիմա այստեղ խնդիրը նաև մեկ այլ տեղում  է։ Առաջին՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչ դրական ազդակներ են գալիս Թուրքիայից, որ տեսնում է Նիկոլ Փաշինյանը: Եվ երկրորդ՝ ինձ համար պարզ չէ, թե այն իրավիճակում, երբ Թուրքիան անընդհատ ձգտում է, աջակցելով Ադրբեջանին, հասնել Հայաստանի տարբեր տարածքների նկատմամբ հավակնությունների բավարարմանը, այս պայմաններում ինչպե՞ս կարող է ձևավորվել այդ գործընթացը:

-Դրական ազդակ ասելով՝ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, նկատի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Էրդողանի արած հայտարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման մասին… Եկեք անդրադառնանք տարածքային ամբողջականության հարցին. Էրդողանն ասում է, որ անհրաժեշտ է կառուցողական մոտեցում որդեգրել, եթե նույնիսկ կան անհամաձայնություններ, զարգացնել հարաբերությունները հարևանների հետ, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Ինչո՞ւ պետք է ՀՀ-ն ճանաչի կամ չճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը:

-Երբ ավելի քան տասը տարի առաջ սկսվեց գործընթաց, նույն Ցյուրիխյան իրադարձություններից հետո, այդ ժամանակահատվածում Թուրքիային որևէ մեկը տարածքային պահանջ չի ներկայացրել։ Այլ բան է, որ Թուրքիան անընդհատ մեզ ստիպում էր գնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, հանձնել տարածքներ, և երկրորդ՝ հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, այսինքն՝ օրակարգը բոլորովին այլ բան է շոշափել։ Մեկ շաբաթ առաջ Էրդողանի հայտարարությունը մեկ բան է, մեկ այլ բան է, թե ինչ է իրականում իրականացնում Թուրքիան, որովհետև ինձ համար ակնհայտ է, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ կապված կամ մեր տարածաշրջանի հետ կապված օրակարգն այդքան նկատելի չէ իր հրապարակային հայտարարություններում, չնայած այն կարող ենք գտնել ավելի շատ տողատակերում։ Իրականում Թուրքիան և Ադրբեջանն ունեն այնպիսի առաջնահերթություններ, որոնք ոչ մի կերպ չեն բխում Հայաստանի շահերից։ Դա, առաջին հերթին, վերաբերում է Ադրբեջանի կողմից առաջ քաշված միջանցքի գաղափարին, որը, բնականաբար, մեծապես բխում է Թուրքիայի շահերից։ Երկրորդը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է, բայց այստեղ կա որոշակի առանձնահատկություն․ օրինակ՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են, որ նախկին իշխանությունները կամ ղեկավարները հայտարարել են, որ իրենք պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց այստեղ ողջ մանիպուլյացիան այն է, որ նախ, օրինակ, Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց այն տրամաբանության մեջ, որ Արցախը ոչ մի կերպ այդ տարածքային ամբողջականության մեջ չէր տեղավորվում, և կար զուգահեռ գործընթաց, որն այն ժամանակ ստացավ Մադրիդյան փաստաթուղթ անվանումը, որում տարածքային ամբողջականության երեք սկզբունքների կողքին նաև նշված էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցը: Այսինքն, այս ամրագրումները՝ տարածքային ամբողջականության ճանաչման գործընթացը կամ դրա հետ կապված հայտարարությունները լրիվ այլ տեսք էին ստանում։ Իսկ այս փուլում, երբ մենք ունեցել ենք ոչ թե հինգ շրջանի, այլ այսօր փաստացի ունենք 10 շրջանի կորուստ և չունենք կարգավիճակի հետ կապված հստակեցումներ, նույնիսկ համանախագահ երկրներից մեկը նշեց, որ այս պահին նպատակահարմար չէ կարգավիճակի հետ կապված հարցեր ճշտել, և այս պարագայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը, որտեղ զուգահեռ իրականության մեջ չկա կարգավիճակի, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հարց, բոլորովին այլ իրավիճակ է:

-Էրդողանը հայտարարել է, որ այս հարցը քննարկվել է նաև ՌԴ նախագահ Պուտինի հետ և համաձայնության են եկել Ադրբեջանի նախագահի հետ… Ռուսաստանի հայացքն այս անգամ, կարծես թե, տարբերվում է, պատերազմից հետո Պուտինը հայտարարեց ապաշրջափակման գնալու անհրաժեշտության մասին… Չե՞ք կարծում, որ սա տարածաշրջանային գլոբալ խաղ է, որի մեջ ներքաշված է նաև Հայաստանը, պատերազմում պարտություն կրած Հայաստանի կամքն այդքան էլ չեն հարցնում, սա մի նավ է, որ մենք նստել ենք, և մեզ ուղղակի տանում է:

-2009 թվականի տարածաշրջանը ռեգիոնալ աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից տարբերվում է 2020-2021 թվականների իրավիճակից։ Տարածաշրջանը հայտնվել է անկայունության ծիրում, այն տարածաշրջանը, որտեղ մշտապես առաջին դերակատարը եղել է Ռուսաստանը, և բնական է, որ Ռուսաստանը մի կողմից փորձում է խաղը վերցնել իր ձեռքը, այսինքն՝ վերահսկողությունը բերել իր դաշտ, երկրորդ՝ հաշվի առնելով այն գործընթացը, որ որոշակի իրադարձություններ սկսել են շատ ավելի արագանալ և որոշակիորեն կանխատեսելիության դաշտ է մտել հետագայում նոր բաժանարար գծերի վերացումը, որը կարող է արտահայտվել այդ ռեգիոնալ ապաշրջափակման շրջանակում, Ռուսաստանն այստեղ ակտիվություն է դրսևորում, որպեսզի կարողանա այդ գործընթացն իրականացնել խաղի իր կանոներով: Եթե լիներ այլ իրավիճակը, միգուցե, Ռուսաստանն ավելի պասիվ լիներ կամ կփորձեր կանխել հետագա զարգացումները, բայց այս ժամանակաշրջանում, երբ բավականին արագացել են գործընթացները, Ռուսաստանը խաղն իր ձեռքը վերցնելու խնդիր ունի, հատկապես, երբ Թուրքիան պատերազմից հետո բավականին ակտիվ ներկայացված է մեր տարածաշրջանում և դիմակայությունը բավականին սուր փուլ է մտել: Մեր առաջնային խնդիրը հետևյալն է՝ Հայաստանը պետք է ներդաշնակեցնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսինքն՝ բերել շահերի առավելագույն համապատասխանեցման փուլ, որպեսզի այս մեծ ճնշման, տարածաշրջանային այս բախման պարագայում Հայաստանը կարողանա իր շահերը ինչ-որ կերպ առաջ մղել, որովհետև հատկապես պատերազմից հետո չկա մեզ համար որևէ առաջնահերթություն, որը մեզ համար տեսանելի է և ընդգծված է։ Որոշակի դեպքերում հայտարարություններ են հնչում, որտեղ նշվում է Արցախի հետ կապված կամ Հայաստանի հետ կապված առաջնահերթությունների մասին, բայց, ցավոք, դրանք ակտիվ քննարկման դաշտում չեն, և նաև դրանից եմ ես ենթադրում, որ մեր շահերն ընդհանուր քննարկումների օրակարգում ընդգծված ներկայացված չեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան