Քաղաքացին ե՞րբ կարող է սոցփաթեթի հաշվին կուտակած գումարը կանխիկացնել

Լուրեր

13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Սոցփաթեթի շահառու են հանդիսանում հանրային ծառայողները, դպրոցների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների, սոցիալական հոգածության մի շարք կազմակերպությունների, Մատենադարանի, Երևանի մետրոպոլիտենի, Հայկական ատոմակայանի և այլ պետական աշխատողներն, ինչպես նաև ՀՀ ժողովրդական պատվավոր կոչմանն արժանացած անձինք. տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Սոցփաթեթը հատկացվում է սոցիալական կարիքների բավարարման, աշխատողների մոտիվացման և պետական հատվածում աշխատանքի գրավչության և արդյունավետության բարձրացման նպատակով:

Սոցփաթեթի շահառուն իրեն տրամադրված միջոցները հնարավորություն ունի ծախսելու հետևյալ ուղղություններով՝

ուսման վճարի մարում,
հանգստի ապահովում (ՀՀ և ԱՀ տարածքում),
հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,
առողջության լրացուցիչ ապահովագրության ծառայությունների ձեռքբերում:
Այս ուղղություններով ծախսելուց բացի, սոցփաթեթի հաշիվներին կուտակված գումարը, կարող են կանխիկացվել հետևյալ դեպքերում`

1) աշխատողի` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու, սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ, երբ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցփաթեթի գումարներ չեն փոխանցվել,

2) աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու ժամանակ,

3) որպես կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում կատարված սոցիալական վճարների փոխհատուցում։ Այս դեպքում աշխատողի սոցփաթեթի հաշվին կուտակված գումարն ամբողջությամբ չի կարող կանխիկացվել, շահառուն իրավունք ունի կանխիկացնելու միայն իր սոցփաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների ընդհանուր չափը: Այս տարբերակով կանխիկացնելուց հետո սոցփաթեթի հաշվում առկա մնացած գումարը շահառուն կարող է օգտագործել ուսման վճարի, հանգստի ապահովման, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, առողջության լրացուցիչ ապահովագրության ծառայությունների ձեռքբերման ուղղություններով:

Սոցփաթեթի շրջանակում հատկացվող գումարից շահառուն, ցանկության դեպքում, կարող է փոխանցումներ անել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին: