Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքներն անհասկանալի են և չկոնկրետացված. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Պաշտպանական ճառով է հանդես գալիս Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, ով Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքները որակեց անհասկանալի և չկոնկրետացված. «Ժիրայր Սեֆիլյանի տանից հայտանբերել են տասը տարի առաջ նրան նվիրած սուվինիր մահակներ, որոնք չի կարելի կապել զանգվածային անկարգություններ հրահրելու հետ: Անհեթեթություն է այդ իրը որակել որպես այնպիսի առարկա, որը ձեռք է բերվել ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ հրահրելու համար»:

Պաշտպանը նշեց՝ Ժիրայր Սեֆիլյանի գործողությունները սահմանափակելու համար նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրել` կեղծ հիմնավորումներով: Պաշտպանի համոզմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրում են չեղած բանի համար. «Եթե անձին մեղադրանք է առաջադրվում, նա պետք է դա կատարած լիներ, բայց Ժիրայր Սեֆիլյանին մեղադրում են հնարավոր կատարման գործողության համար, որը չի եղել: Ասում են նա ցանկանում էր դեկտեմբերի մեկին գրավել հեռուստաաշտարակը, բայց չի նշվում` ինչու չի արել: Մեղադրանքի կողմը դիտավորյալ բաց է թողել այդ հիմնավորումը, որովհետև ապացույցներ չունի»:

Փաստաբանը նաև հավելեց`անկախ նրանից, թե Սեֆիլյանը ինչ է կատարել, կատարել է թե ոչ, վարույթն իրականացնող մարմինը մի շարք մեղադրանքներ է առաջադրել նրան: