Վայոց ձորի դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական կրթության. ԿԳՄՍՆ

Լուրեր

13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Այս ուսումնական տարվանից Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Օգոստոսի 27-ին մարզում կայացած հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցության ժամանակ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների համատեքստում տնօրեններին ներկայացվել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք /ԿԱՊԿ/ ունեցող երեխաների գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգը։

Տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ համընդհանուր ներառական կրթության անցումն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչների ու Տարածքային կենտրոնի մասնագետների վերապատրաստումներ։ Համընդհանուր ներառական կրթության անցմամբ պայմանավորված՝ մարզում կներդրվի նաև ուսուցչի օգնականի ինստիտուտը, որի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցներին տրվել են պարզաբանումներ՝ մասնավորապես հստակեցնելով, թե որոնք են ուսուցչի օգնականի գործառույթները։ Նշվել է, որ Վայոց ձորի մարզում Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի գործառույթներն իրականացնում է «Մանկական զարգացման հիմնադրամը»։

Անդրադառնալով բուհերի ընդունելության մարզային ցուցանիշներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Վայոց ձորի դիմորդները գոհացուցիչ արդյունքներ են գրանցել։ 234 դիմորդներից 167-ն ընդունվել են բուհ։ Նրանց շրջանում մեծ տոկոս են կազմում առաջին՝ անվճար հայտով, ընդունվածները։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթության որակի ապահովումը պետության համար առաջնային խնդիր է, հետևաբար արվում է ամեն ինչ՝ նոր ուսումնական տարին առկա ձևաչափով սկսելու և դասերն ամեն օր կազմակերպելու ուղղությամբ, միաժամանակ՝ հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:

Նա նշել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից կրթության արդիականացման նպատակով ձեռնարկվում են քայլեր՝ դպրոցներում էլեկտրոնային գործիքներ ներդնելու, նոր լաբորատորիաներ ստեղծելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանն առնչվող մի շարք հարցեր։ Տնօրենները փոխնախարարին հարցեր են ուղղել վերապատրաստումների, Տավուշի մարզում փորձարկվող հանրակրթության պետական նոր չափորոշչով նախատեսված գնահատման նոր մոտեցումների և առարկայական նոր ծրագրերի վերաբերյալ։

Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներ։