Հանրահավաքին ընդառաջ. Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ մտածելու բան ունի, ՀԱԿ-ը կտրուկ չի մերժել. «Հրապարակ» 

Լուրեր

13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Այսօր, ժամը 18։00-ին Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության ճակատի» երկրորդ հանրահավաքը տեղի կունենա։ Բացի օրակարգից, այն կնվիրվի նաեւ Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան տարելիցին։ Այդ առիթով նաեւ երթ կանեն եւ ֆիլմ կդիտեն։ Ճակատի անդամներն այս օրերին բոլոր ուժերին մոբիլիզացնելու համար ակտիվ հանդիպում են տարբեր քաղաքական ուժերի, անձանց հետ։ Պետրոս Մակեյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, «ՔՊ»-ի, «Ազատ դեմոկրատների», Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի, Աշոտ Մանուչարյանի, ԱԻՄ փոխնախագահի, Ստեփան Դեմիրճյանի եւ այլոց հետ։ «ԱԴ»-ում ողջունել են եւ աջակցության պատրաստակամություն հայտնել, ԱԻՄ-ում տվել են նախնական համաձայնություն, Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրել է, որ դաշինքում դեռ չեն ավարտվել քննարկումները, որից հետո միայն կարձագանքեն։ Քննարկելու ժամանակ է խնդրել Ստեփան Դեմիրճյանը, միայն Միքայել Հայրապետյանն է ասել, թե վստահ չէ, որ պայքարը կհաջողվի, իսկ Աշոտ Մանուչարյանն էլ «Համայն հայության հայք» շարժման անդամ է եւ ասել է, որ այդ օրակարգը կարող է խոչընդոտել իր գործունեությունը։ Ալեք Ենիգոմշյանն էլ հանդիպելու է Զարուհի Փոստանջյանի հետ, իսկ Արմեն Մարտիրոսյանը հանդիպել է Լեւոն Զուրաբյանի հետ, պլանավորում է Սեյրան Օհանյանի հետ հանդիպում։ Ի դեպ, ՀԱԿ-ն էլ կտրուկ չի մերժել։ Նախատեսվում է բոլորի միասնական հավաք կազմակերպել եւ քննարկել համատեղ անելիքները։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: