«Վազ 2106»-ը՝ խաղալիքի գնով. կառավարությունը 4000 դրամով մեքենա է վաճառում, եթե մինչև օգոստոս չվաճառվի՝ մեկնարկային գինը կլինի 672 դրամ. «Փաստ»

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

«Փաստ» թերթը գրում է.

«Մարտի 14–ին ՀՀ կառավարությանն առընթեր գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ–ի կազմակերպած աճուրդում վաճառվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ–ին պատկանող 6 ավտոմեքենա, որից 3–ը՝ «Վազ 2106» մակնիշի: Ուշագրավ է, որ դրանց մեկնարկային գինը 60–80 հազար դրամ է եղել: Ամենաէժանը՝ 60 հազար դրամ, գնահատվել է 2001 թ. արտադրված «Վազ 2106»–ը, սակայն պարզ չէ, թե աճուրդի հանված մեքենաների վերջնական գինն ինչքան է եղել և դրանք ինչքանով են վաճառվել: Այդ մասին որևէ տեղեկություն չկա ո՛չ գույքի կառավարման վարչության, ո՛չ էլ աճուրդի կենտրոնի կայքերում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հայտարարված աճուրդները այնքան էլ ներկայացուցչական չեն եղել:

Հետաքրքիր է նաև, որ անցյալ տարվա դեկտեմբերի 25–ի աճուրդում վաճառվել է ՀՀ Սահմանադրական դատարանի հաշվեկշռում հաշվառված տարբեր մակնիշի 5 մեքենա, որոնք թեև ըստ տեղեկանքի ամբողջովին ենթակա են եղել հիմնանորոգման, սակայն դրանց մեկնարկային գինը տատանվել է 300–950 հազար դրամի սահմաններում: Ու չնայած ՍԴ–ի մեքենաներն էլ են մի շնչով վաճառվել, սակայն կրկին պարզ չէ, թե գնորդները դրանք որքանով են ձեռք բերել: Առաջիկայում՝ ապրիլի 9–ին հայտարարված աճուրդում էլ նախատեսվում է վաճառել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակին» ամրակցված 2001 թ. արտադրության երկու անսարք և հիմնանորոգման կարիք ունեցող «Տոյոտա Land Cruiser» ավտոմեքենա, որից մեկի նախնական արժեքը 3 մլն 800 հազար դրամ է, իսկ մյուսինը` 1 մլն դրամով պակաս՝ 2 մլն 800 հազար դրամ: Նույն գրասենյակին ամրակցված, 2004–ին արտադրված, անսարք և հիմնանորոգման կարիք ունեցող «Նիվա» մակնիշի մեքենայի նախնական արժեքը 350 հազար դրամ է:

Առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես է պատահում, որ ամբողջովին անսարք և հիմնանորոգման կարիք ունեցող մեքենաները մի դեպքում միլիոններ են արժենում, իսկ մյուս դեպքում` տեխնիկապես սարքին ավտոմեքենաները «կոպեկներով» են վաճառվում: Պարզ չէ նաև, թե ինչպես է վերահսկողություն իրականացվում, որպեսզի մեքենաների տեխնիկական բնութագրերը համապատասխանեն իրականությանը: Սրանք այն հարցերն են, որոնք ծագում են առաջին հայացքից, սակայն պարզաբանման կարիք ունեն, որպեսզի նաև հասկանալի լինի, թե իրականում որքանով է թափանցիկ ու արդյունավետ աշխատում գույքի կառավարման վարչության աճուրդի կենտրոնը: Ի դեպ, ապրիլի 9–ին էլ տեղի կունենա պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված գույքի (կրկին ավտոմեքենաներ) վաճառքը, որոնք, ըստ ներկայացված բնութագրերի, հիմնականում շահագործման համար պիտանի չեն: Դրանց մեկնարկային գինը սահմանվել է 5000 դրամ: Այդ աճուրդի ժամանակ նախատեսվում է 5000 դրամով վաճառել, օրինակ՝ 1999 թվականի արտադրության, անսարք «Վազ 2106»–ը: Չվաճառվելու դեպքում այս ավտոմեքենայի հաջորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 4000 դրամ: Եթե այնպես ստացվի, որ սույն «ապրանքը» մինչև օգոստոս չվաճառվի, ապա օգոստոսի 28–ին կայանալիք աճուրդի ժամանակ այդ նույն անսարք «Վազ 2106»–ի վաճառքի մեկնարկային գինը կկազմի 672 դրամ: Այսինքն` ավելի էժան, քան խանութում վաճառվող խաղալիք մեքենան: Ստացվում է, որ աճուրդի կազմակերպման վրա ծախսվող էլեկտրաէներգիայի գինն ավելի շատ է, քան աճուրդով պետությանը տված օգուտը, բայց քանի որ կառավարությունը նման մանր հաշվարկներ անելու ժամանակ չունի, ուստի համարում է, որ արդյունավետ գործարք է իրականացվում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: