Մի գումարտակ ուղարկեք, թող ճանապարհը փակած այդ 50 ադրբեջանցուն գերի վերցնեն, փոխանակենք․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ազգային ժողովի միջադեպերի, Սյունիքում իրավիճակի մասին Factor TV-ն զրուցել է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

–Ադրբեջանցիներն արդեն 2 օր է՝ փակ են պահում Սյունիքի ճանապարհը։ Հայաստանի իշխանությունները ի՞նչ պետք է անեն։

-Հեռախոսը պետք է վերցնեն և հեռախոսով այդ հարցը լուծեն, որովհետև գտործընկերային հարաբերություններ ունեն մեր իշխանությունները Ադրբեջանի և միջնորդ Ռուսաստանի իշխանությունների հետ։

Նոյեմբերյան զինադադարը ենթադրում էր, որ որոշ բաներ, թյուրիմացություններ են լինելու, և այդ թյուրիմացությունները կարգավորող խումբ պետք է լիներ։ Այսինքն՝ տեխնիկական խնդիր կա, որ պետք է լուծվի, և անընդհատ լինելու են խնդիրներ։ Մենք ենք փակելու, իրենք են փակելու։ Մենք ենք գերեվարելու, իրենք են գերեվարելու։

–Մենք փակելու բան չունենք․․․

-Ինչո՞ւ չունենք։

–Օրինա՞կ։

-Օրինակ, հենց այդ ճանապարհը մենք վերցնենք ու փակենք, իրենց համար փակենք․ չէ՞ որ դեռ ճշգրտված չեն սահմանները։ Եթե ճշգրտված չեն, մի գումարտակ ուղարկեք, թող մի 50 հոգի էլ գերի առնեն։ Ասում են՝ մի 50 հոգով են փակել, չէ՞։ Համ էլ դրանց գերի կվերցնենք ու կփոխանակենք, որովհետև սահմանները ճշգրտված չեն։

–Դուք նշեցիք Ազգային ժողովի անելիքների մասին։ Ես թվեմ, թե ինչ են հասցրել անել․ հասցրել են որոշել նախագահությանը, ծեծկռտուք անել, հայհոյել միմյանց և ընդունել Կառավարության ծրագիրը։

-Այն վարքագիծը, որ այսօր կա Ազգային ժողովում, բանտային, ռազբորկաների վարքագիծ է։ Դրա համար մենք տեղ ունենք նույնիսկ՝ «տէցի կռուգ»։ Պետք չէ հավաքվել Բաղրամյան փողոցում այդ հագուստով։

–Դուք 10 տարի եղել եք պատգամավոր, բայց բոլորովին այլ ժամանակաշրջանում։ Ինչո՞վ էր այն ժամանակվա խորհրդարանը տարբերվում ներկա խորհրդարանից։ Մթնոլորտը շա՞տ էր տարբեր։

-Երեք ուժեր կային՝ ստալինիստներ, գորբաչովականներ և անկախականներ։ Անկախություն հռչակվեց։ Բոլորս սարսափում էինք, չէ՞, դրա համար։ Չգիտեինք՝ 24-ին (1990 թ․ օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի ընդունման հաջորդ օրը – խմբ․) ի՞նչ կլինի։ Եվ Արամ Մանուկյանը կարդում էր հռչակագիրը և չէր հասկանում՝ ինչ է կարդում։ Մենք մեծ ռիսկի էինք գնում։ Միայն թվում է, թե հեշտ էր Լաչինը գրավել, Շուշին գրավել։ Գրավել բառն եմ ասում, մերոնք ազատագրել բառն են ասում։ Իհարկե՝ ազատագրել ենք։ Ուր որ մենք գնում ենք, մենք ազատություն ենք տանում։ Բայց հիմա ազատությունը պակասեց։ Շուշիի անկումով ազատությունն է պակասել աշխարհում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան