Եթովպիայում անջատողականները սպանել են 210 խաղաղ բնակչի

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Անցնող շաբաթվա ընթացքում առնվազն 210 մարդ է զոհվել Եթովպիայի արևմուտքում՝ «Օրոմոյի ազատագրական բանակ» անջատողական խմբավորման զինյալների կողմից քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների հետևանքով: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Եթովպիայի մարդու իրավունքների հանձնաժողովին, որը ստեղծվել է երկրի կառավարության որոշմամբ, գրում է ՏԱՍՍ-ը։

Հանձնաժողովի տեղեկացմամբ՝ անջատողականների զինված խումբը օգոստոսի 18-ին հարձակվել է Օրոմիա նահանգի արևմտյան Ջիդա Քիրեմու շրջանի բնակիչների վրա և սպանել 150 մարդու: Հաջորդ օրը զինյալները նոր հարձակում են նախաձեռնել այդ տարածքում, որի հետևանքով զոհվել է ևս 60 մարդ:

Նշվում է, որ գրոհայինների հարձակումները «էթնիկ բնույթ են կրել»: Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր հարձակման առաջին օրը 150 մարդու զոհվելու մասին:

«Օրոմոյի ազատագրական բանակ» խմբավորումը, որն «Օրոմոյի ազատագրական ճակատի» ռազմականացված թևն է, հաճախ ինքնուրույն է գործում։ Այն որպես նպատակ հայտարարել է Եթովպիայի Օրոմիա նահանգի անկախությանը հասնելը:

Դաշնային իշխանություններն «Օրոմոյի ազատագրական բանակն» ահաբեկչական կազմակերպություն են հայտարարել: