ՀԿ-ները՝ ընդդեմ Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման

Լուրեր

11.12.2024 | 16:24
Կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
11.12.2024 | 16:12
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ
11.12.2024 | 16:03
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
11.12.2024 | 15:55
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արեգ Գևորգյանին կփոխարինի Աշոտ Սարգսյանը․ ԿԸՀ
11.12.2024 | 15:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Սիրիայի հարցով Էրդողանի հետ քննարկումների
11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
Բոլորը

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներըլրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են եկել Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:

Նրանց տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

«Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտին հարող տարածքի («Ֆիզգորոդոկ») բնակիչները ամիսներ շարունակ պայքարում են կանաչ գոտում նախատեսվող ապօրինի կառուցապատման դեմ, որով խախտվելու է նրանց՝ առողջ կենսագործունության միջավայրում ապրելու իրավունքը։

Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասն, ըստ տարածքի բնակիչների և նրանց փաստաբանի տվյալների, սեփականաշնորհվել է 2005 թվականին ոչ իրավաչափ եղանակով։ Այն հետագայում մի քանի անգամ վերավաճառվել է, ինչը նաև հետաձգել է նախատեսվող կառուցապատումը։ Ներկայիս սեփականատերը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինթույլտվություն և անմիջապես ձեռնամուխ է եղել բազմահարկ շենքի կառուցմանը: Թեև տվյալ տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1,976 քմ, կառուցապատման նախագիծը չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։

Տարածքի բնակիչները, այդ թվում՝ երեխաները, դուրս են եկել ցույցի՝ փորձելով խաղաղ հավաքի միջոցով տվյալ խնդրի վրա հրավիրել Երևանի քաղաքապետարանի և առնչվող այլ կառույցների ուշադրությունը և պաշտպանել առողջ կենսագործունեության միջավայրում ապրելու իրենց իրավունքը։

2021 թվականի օգոստոսի 20-ին և 21-ին ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից խիստ անհամաչափ ուժ է կիրառվել քաղաքացիների նկատմամբ, որից լրջորեն տուժել և վնասվածք են ստացել երեխաներ և տարեցներ, որոնցից երկուսը, մեկն՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանության կողմից խախտվել են նաև բերման ենթարկված քաղաքացիների իրավունքները․ ոմանց բռնի ուժով, արժանապատվությունը նվաստացնելով, անհամաչափ միջոցներ կիրառելով և անօրինական ընթացակարգերով՝ տեղափոխել են բաժանմունք, իսկ բաժանմունքում 19-ամյա երիտասարդի են ծեծի ենթարկել։ Հարուցվել է մի քանի քրեական գործ քաղաքացիների նկատմամբ։

Ավելորդ է ասել, որ անթույլատրելի է իրեն ժողովրդավար հռչակած քաղաքական ուժի կողմից ղեկավարվող պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների նման վարքագիծը, և խիստ հիասթափեցնող է քաղաքական գործիչների անտարբերությունը։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ ներկա կառավարող ուժը նախկինում իրականացված ապօրինություններին և, ըստ ամենայնի, կոռուպցիոն գործարքներով ձեռքբերված թույլտվություններին հետամուտ լինելու փոխարեն կասկածելիորեն ու ամեն գնով ձեռնամուխ են լինում ապօրինությունների և ինչ-որ անձանց շահերի պաշտպանությանը։

Խստորեն դատապարտում ենք հատկապես Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության ոլորտում վարվող քաղաքականությունը և կա՛մ կրավորական կեցվածք ընդունելու, կա՛մ պարբերաբար հանրային շահն ու համայնքի բնակիչների՝ բարենպաստ միջավայրում ապրելու իրավունքը մասնավոր բիզնես շահերին ստորադասելու միտումը և շինթույլտվության տրամադրումը։ Մինչդեռ, ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

Խստորեն դատապարտում ենք նաև ՀՀ ոստիկանության բիրտ պահվածքն ու կամայականությունները, մինչդեռ դրա առաքելությունը պետք է լիներ ապօրինությունները կանխարգելելն ու հասարակական կարգը պաշտպանելը։

Կառավարող քաղաքական ուժը շարունակում է օրեցօր մսխել ժողովրդի հավատն ու վստահությունը, ինչը հղի է խիստ անցանկալի հետևանքներով։

Պահանջում ենք՝

  • Երևանի քաղաքապետից՝ վերանայել Երևանի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասի սեփականաշնորհման և շինթույլտվության որոշումները.
  • ՀՀ ոստիկանությունից՝ ընթացք տալ քաղաքացիների բողոքին հանրային տարածքի սեփականաշնորհման ապօրինությունների վերաբերյալ և քրեական գործ հարուցել, ուսումնասիրելու կառուցապատման հիմքերն ու ապօրինության ապացույցները․
  • ՀՀ ոստիկանությունից՝ պատասխանատվության ենթարկել այն բոլոր ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ և ապօրինի կերպով բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, բաժանմունքում բռնություն գործադրել,  ինչպես նաև նրանց հրաման տվող պաշտոնյաներին․
  • Դատարաններից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում և ընթացակարգերով իրականացնել քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների դատաքննությունը պատշաճ հանգուցալուծում տալով տվյալ խնդրին։

Հարկ ենք համարում կրկին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից 2018 թվականի գարնանն իրականացված հեղափոխությունը պատասխանն էր երկրում հաստատված բռնապետական ռեժիմին, մարդու իրավունքների ոտնահարումներին, այդ թվում՝ կենսագործունեության միջավայրի ոչնչացմանը։

Ստորագրություններ`

«Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ

«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Երևանի մամուլի ակումբ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Գայանե Շագոյան, քաղաքացի»