Էրդողանին մեղադրում են ԱՄՀ-ից ստացված 6․4 մլրդ դոլար կանխիկ գումարը հանրությունից թաքցնելու համար

Լուրեր

13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտնվել է քննադատությունների կենտրոնում։ Մասնավորապես, ընդդիմությունը նրան մեղադրում է Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) 6․4 մլրդ դոլար գումարի մուտքը հանրությունից թաքցնելու համար, գրում է «Ահվալ»-ը։

ԱՄՀ-ն Թուրքիան 6․4 մլրդ դոլարը տրամադրել է հատուկ իրավունքով՝ որպես միջազգային պահուստային ակտիվ, որը կարող է փոխանակվել օտար արտարժույթի հետ։

Ավելի վաղ, իր ելույթում Էրդողանը հայտարարել էր, որ որոշակի գործընթացների ավարտից հետո համախառն պահուստներն ավելանալու են՝ 109 մլրդ դոլարից հասնելով 115 մլրդ դոլարի։ Սակայն նա չէր նշել՝ ինչի մասին է խոսքը։

«Ի՞նչ գործընթաց է ավարտվելու։ Ումի՞ց ենք վախենում։ Ամաչո՞ւմ ենք ասել, որ «մենք գումար ենք խնդրել ԱՄՀ-ից», երբ նախկինում ասում էինք, որ «նրանք են մեզնից փող խնդրել»,- ասել է Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Ֆաիկ Օզթրաքը։

Թուրքիան անցյալ տարի իր արտարժութային պահուստների վրա տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսել՝ պաշտպանելու լիրան և օգնելու պարտքեր կուտակած ընկերություններին։

«Էրդողանի կառավարությունը պահուստները վատնել է ոչնչի համար, դրանք գոլորշացել են»,- ասել է Օզթրաքը՝ հավելելով, որ հիմա, ամաչելու փոխարեն, նախագահը փորձում է  ցուցադրել երկրի համախառն պահուստները՝ ԱՄՀ-ից կանխիկ գումար խնդրելով։

Էմմա Չոբանյան