«Թալիբան»-ը Թուրքիային կոչ է արել օգնել Աֆղանստանին ու աֆղան ժողովրդին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Թալիբան»-ի խոսնակ Մոհամմադ Նայեմ Վարդակը կոչ է արել Թուրքիային՝ օգնել Աֆղանստանին ու աֆղաններին, քանի որ երկրում քաոսը շարունակվում է։ Duvar-ի փոխանցմամբ՝ թուրքական «Անադոլու»-ի հետ զրույցում նա Թուրքիան «կարևոր երկիր է» անվանել։

«Թուրք ժողովուրդը մահմեդական է, նրանք մեր եղբայրներն են։ Մենք ունենք պատմական, սոցիալական և մշակութային հարաբերություններ Թուրքիայի հետ»,- ասել է Վարդակը՝ հավելելով, որ ցանկանում են բարելավել կապերը Անկարայի հետ ապագայում, և որ կողմերը շփումների մեջ են։

Հարցին՝ «Թալիբան»-ը Թուրքիայի աջակցության կարիքն ունի՞, Վարդակը պատասխանել է․ «Դրանում կասկած չկա։ Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան աջակցի մեզ։ Մեր ժողովուրդը ապրել է պատերազմում շուրջ 40 տարի և օգնության կարիք ունի։ Մենք ցանկանում ենք, որ բոլոր երկրները, հատկապես՝ Թուրքիան, օգնեն մեր երկրին ու ժողովրդին։

Հայտարարելով, որ Անկարան կարող է «կարևոր, կառուցողական ու դրական» դերակատարում ունենալ Աֆղանստանում, Վարդակը նշել է, որ իրենք դրա կարիքն ունեն։

«Երկու գլխավոր գործոն կա մեր հարաբերություններում․ առաջինը իսլամի կանոններն են, երկրորդը՝ մարդկանց, ժողովուրդների ու երկրի շահը։ Մենք ցանկանում ենք կառուցել լավ, կառուցողական ու դրական հարաբերություններ Թուրքիայի հետ այս երկու գործոնների շնորհիվ»,- ասել է «Թալիբան»-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Թուրքիայի հետ որևէ խնդիր չունեն։

Խոսելով Քաբուլի օդանանավակայանի անվտանգության մասին՝ նա ասել է, որ աֆղանները պատասխանատու են իրենց հողի ու շահերի համար, և որ դա ինքնիշխանության հարց է։

«Մեր երկրի կառավարումը մեր պատասխանատվությունն է, և մենք ունակ ենք դա անել»,- ասել է Վարդակը՝ հավելելով, որ «Թալիբան»-ի զինյալներն ապահովում են օդանավակայանի անվտանգությունը։

Բացի այդ, «Թալիբան»ի ներկայացուցիչը կոչ է արել բոլոր երկրներին՝ հարգել Աֆղանստանի օրենքներն ու ինքնիշխանությունը։

Էմմա Չոբանյան