Որ օրը այսօրվա պատգամավորները նախկինների արածի 1 տոկոսն անեն, իմ թշնամին կդառնան. Խաչատուր Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Դուք ուզեք իրենց ընատնեկան լուսնակարները, ամեն ինչ կտեսնեք»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ևս մեկ անգամ պնդելով նախորդ օրն ԱԺ-ում արված իր հայտարարությունն այն մասին, թե երբ Սերժ Սարգսյանը Հայաստան է եկել, «նրա կոշիկներից մեկը մի համար մեծ է եղել, մեկը՝ փոքր»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներից շատերն էլ ոչինչ չունեին, ակտիվիստ էին, պատգամավոր դարձան, հիմա պարգևավճարներ են ստանում՝ Սուքիասյանը նշեց. «Որ օրը այսօրվա պատգամավորները նախկինների արածի 1 տոկոսն անեն, իմ թշնամին կդառնան: Պետք է մարդիկ լինեն այնպիսին, ինչպիսին այսօր կան»:

«Իսկ էն մյուսի մասին տեսե՞լ եք, որ իրա հետ եկավ՝ Վաչոյին. վարորդի մակարդակ, հայերեն չգիտեր, մի քանի տարվա մեջ տասնյակ միլիոններ ունեցավ, բանակից ինքն էր ազատում: Վաչոն ո՞վ ա, որ պետք ա 10 մլն իրա հաշվին գումար լինի»,- ասաց Սուքիասյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահ Վաչագան Ղազարյանի մասին՝ հավելելով. «Խելոք թող մնան, չափերի մեջ մնան, եթե իրենք  մարդ են ուղարկում ստեղ, որ Նիկոլ Փաշինյանի մասին բառեր ա օգտագործում, մենք բոլորի մասին տեղյակ ենք»:

Սուքիասյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ունեցվածքին:

Մանրամասները՝ տեսանյութում: