ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ զբաղված է ոչ թե ԼՂ հակամարտության կարգավորմամբ, այլ դրա կառավարմամբ․ Թոմաս դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.01.2026 | 17:27
Ջոկովիչը մտածում է «Մեծ սաղավարտի» 25-րդ տիտղոսի մասին․ «Հավատում եմ իմ ուժերին»
22.01.2026 | 17:20
Ալիևը Դավոսում Թրամփի հետ քննարկել է TRIPP նախագիծը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը
22.01.2026 | 17:11
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի ժամկետը երկարացվել է․ ԱՍՀՆ
22.01.2026 | 16:58
Դավոսում մեկնարկել է Զելենսկիի և Թրամփի հանդիպումը
22.01.2026 | 16:50
ՀՀ-ն 1 մլրդ դոլար չի վճարի «Խաղաղության խորհրդին» անդամակցելու համար
22.01.2026 | 16:41
Վարժական հավաքներից ազատելու համար խոշոր չափի կաշառք է պահանջել. ՀԿԿ-ն՝ զինկոմիսարիատներից մեկում ձերբակալությունների մասին
22.01.2026 | 16:39
50 հորատող գործադուլ է անում, ընկերությունը՝ նոր աշխատողներ փնտրում․ ինչ է կատարվում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում
22.01.2026 | 16:30
Երևանում վաղը ձյուն կտեղա
22.01.2026 | 16:19
ԱՄՆ իշխանությունները Ադրբեջան առաջին երկկողմ գործարար առաքելության այցն են կազմակերպում
22.01.2026 | 16:10
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Հայոց լինելիությունը․ պատմություն, մշակույթ և հումանիտար գիտություններ» խորագրով ներկայացում-քննարկմանը
22.01.2026 | 15:55
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
22.01.2026 | 15:42
Հայկ Մարտիրոսյանը՝ արագ շախմատի մրցաշարի հաղթող
22.01.2026 | 15:34
Ուկրաինայում պատերազմը, պարզվեց, «թերևս ամենադժվարն է» ավարտելու համար. Թրամփ
22.01.2026 | 15:23
Թրամփը հայտարարում է, որ Խաղաղության խորհուրդը կաշխատի «ՄԱԿ-ի հետ համատեղ»
22.01.2026 | 15:22
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ը զրուցել է Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի հետ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի, պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության, Հայաստանում և Ադրբեջանում սպասվող կարևոր քաղաքական զարգացումների շուրջ։ Պարոն դե Վաալը Երևանում մասնակցում է Կովկասի ինստիտուտի կազմակերպած միջազգային գիտաժողովին։

-Պարոն դե Վաալ, Դուք մի քանի անգամ նշել եք, որ պետք չէ գերագնահատել Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, քանի որ կան այլ զորեղ միջազգային խաղացողներ, և Ռուսաստանը չէ, որ պետք է լուծի հակամարտությունը: Ձեր կարծիքն ուղղակիորեն հակասում է հայաստանյան շատ փորձագետների ու քաղաքական գործիչների դիրքորոշմանը, որոնք կարծում են, որ արցախյան հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Մոսկվայում: Ինչո՞ւ եք Դուք հակառակ կարծիքին:

-Ես ուսումնասիրել եմ Մոսկվայի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, կարելի է ասել, ամենասկզբից: 1988 թ.-ին Մոսկվայում խառնաշփոթ էր, չգիտեին ինչ անել հակամարտության հետ: Չէին հասկանում հակամարտության էությունն ու արմատները: Կային ժողովուրդների եղբայրության ու բարեկամության մասին կոչեր: Այդ ժամանակից ի վեր Մոսկվան ձգտում է կառավարել հակամարտությունը, սակայն խաղադրույքներ է կատարում թե՛ Երևանում, թե՛ Բաքվում: Ռուսաստանը գնահատում է իր երկկողմ հարաբերություններն Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Ժամանակին ռուս զինվորականները մասնակցել են ԼՂ պատերազմին, սակայն դրանք հիմնականում եղել են վարձկաններ: Իհարկե, Ռուսաստանի ազդեցությունը զգացվում է հակամարտության կարգավորման գործընթացում, Մոսկվան գլխավոր արտաքին խաղացողն է, սակայն հակամարտության արմատները, էությունը և լուծման բանալին Հարավային Կովկասում է: Սա հայ-ադրբեջանական տարածքային հակամարտությունը է, սա ինքնության հակամարտության է, ուստի և առաջին հերթին հենց հայերն ու ադրբեջանցիները պետք է լուծեն այն: Իհարկե Ռուսաստանը երբեմն կառուցողական կամ ապակառուցողական դերակատարություն է ունենում, սակայն պետք չէ մոռանալ, որ Մոսկվան Մինսկի ձևաչափի մի մասն է: Կան նաև Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Ըստ այդմ՝ Երևանն ու Բաքուն կարող են գործի դնել Փարիզի ու Վաշինգտոնի գործոնը, որպեզի թույլ չտան հակամարտության գործընթացում Մոսկվայի մենաշնորհի հաստատում:

-Խոսեցիք հակամարտության կողմերի մասին: Ինչպե՞ս են այժմ հայկական ու ադրբեջանական կողմերն ընկալում հակամարտությունը: Մենք տեսնում ենք հռետորաբանության խստացում: Իլհամ Ալիևը խոսում է Երևանն ու Զանգեզուր «վերադարձնելու» մասին: Մենք շարժվում ենք հակամարտության լուծմա՞ն, թե՞ նոր պատերազմի վերսկսման ճանապարհով:

-Այժմ կողմերն ավելի մոտ են պատերազմին, քան խաղաղությանը: Ռացիոնալ քաղաքական գործիչները հասկանում են, որ պատերազմն իրենց պետք չէ, սակայն հռետորաբանության խստացումը, արմատականացումը վտանգավոր է և մտահոգիչ: Սա միլիտարիստական ֆոն է ստեղծում, որի պայմաններում հասարակությունները դառնում են ավելի ագրեսիվ ու պատերազմելու ավելի պատրաստ: Եթե ամեն ինչ լուծվեր միայն պարզ տրամաբանության տեսանկյունից, պատերազմ չէր լինի: Սակայն առաջանագիծն այն աստիճան է ռազմականացված, որ կա սխալվելու հնարավորություն, որը կարող է հատկապես գայթակղիչ թվալ ադրբեջանական իշխանությունների համար: Նրանք կարող են դիմել գործողությունների, որոնք կհանգեցնեն 2016 թ.-ի ապրիլյան ռազմական բախումերի նման ողբերգական իրավիճակի: Ես տեսնում են նման սցենարի հնարավորությունը: Պետք է ռեալ նայել իրավիճակին, այժմ խնդրի կարգավորման համար որևէ լուրջ քայլ չի կատարվում: Վերջին լուրջ բանակցությունները եղել են Կազանում 2011 թ.-ին: Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղված է ոչ թե ԼՂ հակամարատության կարգավորմամբ, այլ դրա կառավարմամբ:

-Հաճախ փորձագետները նշում են, որ Ադրբեջանում կամ ՀՀ-ում լսվող ռազմատենչ հայտարարություններն ուղղված են ավելի շատ ներքին լսարաններին և հակամարտության կարգավորման հետ այդքան էլ կապ չունեն: Սակայն ինչպե՞ս կարելի է հասարակություններին տրամադրել իրար դեմ ու զբաղվել խնդրի կարգավորմամբ:

-Նման մտավախություն կա, որ սա երկար չի կարող տևել: Խոսքը գործի համար ֆոն է ստեղծում: Ագրեսիվ հռետորաբանությունը հրահրում է ֆիզիկական ագրեսիա: Նման ռիսկ կա, թեպետ հռետորաբանությունն իսկապես ավելի շատ ուղղված է ներքին լսարաններին: Սակայն Հայաստանում չպետք է մոռանան, որ ստատուս քվոն Ադրբեջանին ձեռնտու չէ: Բաքվում իսկապես դժգոհ են, նրանք կորցրել են իրենց դե ֆակտո տարածքի 14 տոկոսը: Ստատուս քվոյի երկարաձգումը հայերի համար ձեռնտու է, իսկ ադրբեջանցիների համար՝ ոչ: Ահա թե որն է հակամարտության դիսբալանսի պատճառը:

-Հայաստանում և Ադրբեջանում տեսնում ենք գործող էլիտաների ազդեցության երկարաձգման միտումներ: Ադրբեջանում շուտով ընտրույթուններ են, և Ալիևն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Կասկած գրեթե չկա, որ կհաղթի: Հայաստանում ևս տեսնում ենք Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման միտումներ, սակայն վարչապետի պաշտոնում՝ խորհրդարանական կառավարման համակարգում: Ինչո՞ւ են նման միտումներ նկատվում, ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում հեռանալ և ի՞նչ հետևանքների սա կարող է հանգեցնել:

-Այստեղ կա նաև իշխանության պահպանողականության գործոնը: Ինչու պետք է իշխող խումբը, ունենալով պինդ դիրքեր, հեռանա, այն չի ցանկանում հեռանալ: Նրանց համար մեծ ռիսկ է իշխանությունը թողնելը, կարող են շատ բան կորցնել: Հայաստանում ավելի բարդ գործընթաց է տեղի ունենում՝ խորհրդարանական համակարգին անցմանը զուգահեռ: Սակայն, կարծես թե, առաջիկայում նույն մարդիկ թե՛ Ադրբեջանում, թե՛ ՀՀ-ում մնալու են իշխանությունում: Երկրների ու քաղաքական համակարգի զարգացման տեսանկյունից սա բացասական երևույթ է: Իշխանության ռոտացիա տեղի չի ունենում: Սակայն ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, գուցե այստեղ դրական որոշակի նշույլներ լինեն: Խոսքը հակամարտության կողմերի՝ միմայնց ճանաչելու և կոնֆլիկտի կառավարման մասին է: Նրանք բավականին լավ գիտեն ինչպես միմյանց, այնպես էլ այն, թե ինչի է պատրաստ հակառակորդն այս կամ այն իրավիճակում:

Արշալույս Մղդեսյան