Մենք գործ ունենք անհամաչափ, անթույլատրելի և ոչ ողջամիտ սահմանափակումների հետ․ Շուշան Դոյդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Լրագրողների ներկայությունը ԱԺ-ում զսպող գործոն է հանդիսանում հենց պատգամավորների համար, և արգելելով ու սահմանափակելով նրանց տեղաշարժը՝ ուղղակի կանաչ լույս են վառում բոլոր այն պատգամավորների համար, որոնք ուզում են սանձարձակ վարքագիծ ցուցաբերել,» «Բռնություններ, նոր սահմանափակումներ լրագրողների համար» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն՝ անդրադառնալով օգոստոսի 25-ին ԱԺ դահլիճում լրագրողների աշխատանքի սահմանափակմանը։

«Մենք գործ ունենք անհամաչափ, անթույլատրելի և ոչ ողջամիտ սահմանափակումների հետ»,- նշեց Դոյդոյանը: Նրա դիտարկմամբ՝ ՝ ԱԺ ղեկավարությունը ընդհանրապես չի պատկերացնում, թե ինչ դեր ունեն լրագրողները ազգային ժողովում. «Դա իրենց քմահաճույքը չէ, իրենց պարտականությունն է գտնվել Աժ-ում, արձանագրել ու հասարակությանը ներկայացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում․  լավ, թե՝ վատ, արժանապատվություն արատավորող, թե՝ ոչ»։

Անդրադառնալով  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի այն մտքին՝ թե «ծեծկռտուք լուսաբանելը մեդիայի գործը չէ», Շուշան Դոյդոյանը նշեց, որ դա սխալ պատկերացում է լրագրողի մասնագիտության և առաքելության մասին։ «Հակառակը, հենց ծեծկռտուք լուսաբանելն ու հասարակությանը դրա մասին իրազեկելն է լրագրողի գործը»։

Մանրամասները՝ տեսանյութում: