Բա որ «Հյուսիս-հարավի» նախագիծը կազմում էիք, ինչո՞ւ այդ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում դիմելով դահլիճում ներկա նախկին իշխանության ներկայացուցիչ` ընդդիմադիր խմբակցությունների անդամներին՝ անդրադարձավ «վիճարկելի տարածքներ» եզրույթին՝ պարզաբանելով, որ Որոտան-Շուռնուխ հատվածը վիճարկելի է դարձել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Բացի դրանից՝ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ դեռ 2010թ–ին նախագծված Հյուսիս–հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան–Շուռնուխ հատվածով։

«Բա որ դուք Հյուսիս-հարավի նախագիծը կազմում էիք, ինչո՞ւ Հյուսիս–հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան – Շուռնուխ հատվածով։ Այլ նախագծված է այնպես, որ պետք է թունելներ կառուցվեն, որը նախագիծը մի քանի տոկոսով թանկացնում է։ Բա ինչո՞ւ չեք տարել նախագիծն այդ կողմով։ Մե՞նք ենք վիճարկելի դարձրել։ Ո՛չ»,– ասաց Փաշինյանը` դիմելով նախկին իշխանության ներկայացուցիչներին։

Վարչապետը նաև հայտարարեց, որ Հյուսիս – հարավ ճանապարհի նախագծում չի նախատեսվել նաև Երասխ – Տիգրանակերտ – Զանգակատուն հատվածը։ Նրա խոսքով` այսօր բարձրացվվում է անկլավների փոխանակման խնդիրը, մինչդեռ տարիներ առաջ այդ հատվածը ինչ -որ անհայտ պատճառներով դուրս է թողնվել ճանապարհաշինական նախագծից։

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց ադրբեջանցի զինծառայողների կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակելու վերաբերյալ:

Նա հայտարարեց, որ Կապան-Գորիս ճանապարհի այն հատվածներում, որոնք Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս են եղել, ադրբեջանցիները եկել փակել են ճանապարհը՝ որպես պատճառ բերելով, թե գիշերը միջադեպ է տեղի ունեցել, և հայկական կողմից մարդիկ են մտել ու  դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին:

«Մենք պաշտոնապես ասում ենք, որ այդ տեղեկությունը դանակահարության վերաբերյալ իրականությանը չի համապատասխանում: Եթե ադրբեջանական կողմը հիմնավորումներ ունի, որ այդպիսի բան եղել է, կոչ ենք անում, որ փոխանցեն մեզ, որպեսզի մենք էլ հետաքննենք հասկանանք, թե ինչ է»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: