Պարո՛ն Օհանյան, դուք ոչ միայն խփում եք, նաև պատեհ պահի լքում եք դահլիճը․ Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Քաղաքականությունը պատերազմ չէ, եթե այստեղ անգամ «կրակում» ենք իրար վրա,  զենքը խոսքն է: Այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ ԱԺ նիստում իր ելույթում դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։

«Ցավով պետք է արձանագրեմ պարոն Օհանյան, որ երեկ դուք փաստորեն խրամատավորվեցիք ձեր աթոռին նստած և շիշ նետեցիք ԱԺ ամբոնից խոսող պատգամավորի ուղղությամբ։ Այս աթոռները, որոնց վրա մենք նստած ենք, բոլորը ժամանակավոր են, բայց նույնականացված են մեր անձանցով։ Միակ հատվածն այս դահլիճում, որն անհատականացված չէ, այս ամբիոնն է, այս ամբիոնը ՀՀ ժողովրդի և ժողովրդավարության հավաքական հրապարակն է։ Եվ որևէ մեկը, երբ այս ամբիոնից կանգնած խոսում է, նա խոսում է ժողովրդի անունից։ Եվ որևէ ոտնձգություն այս ամբիոնին կանգնած պատգամավորի ուղղությամբ, ոտնձգություն է ժողովրդի նկատմամբ։

Երեկ դուք, երբ շշով խփեցիք, դուք չխփցեիք Հայկ Սարգսյանին, դուք խփեցիք ՀՀ ժողովրդին։ Եվ դուք, պարոն Օհանյան, այս ամբիոնին հարվածելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեցիք ձեր քաղաքական ինքնությունը, որը հիմնված է եղել ժողովրդին խփելու տրամաբանության վրա։ Եվ սա է ձեր պահվածքի քաղաքական գնահատականը։ Դուք ոչ միայն խփում եք, պատեհ պահի նաև լքում եք դաշտը։

Երեկ Սեյրան Օհանյանի արարքը պատասխանն էր իրենց իսկ խմբակցության այն պատգամավորների դժգոհությունների, թե ինչու է ուժեղացվել Աժ անվտանգությունը։ Որովհետև այստեղ մարդիկ, մասնավորապես, խմբակցության ղեկավարը խրամատավորվել է և խփում է ժողովրդին այս ժողովրդավարության ամբիոնին։ Եթե շշի փոխարեն ատրճանակ լիներ, մենք ինչի՞ էինք լինելու ականատես»,- ասաց Կոնջորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: